Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ալանները՝ հին հռոմեացու բնութագրմամբ

09:39, երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ.
Ալանները՝ հին հռոմեացու բնութագրմամբ

Չորրորդ դարի հռոմեացի (ծագումով հույն) պատմիչ Ամիանոս Մարսելինոսը, որը մասնակցել է պարսիկների դեմ Հռոմի պատերազմներին և հասել է մինչև Հյուսիսային Կովկաս, հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել ալանների՝ ներկայիս օսերի նախնիների մասին: Ահա թե ինչպես է պատմիչը բնութագրել այս ավազակաբարո ժողովրդին.

«Ինչպես խաղաղասեր ու հանգիստ մարդկանց համար հաճելի է հանդարտությունը, այնպես էլ նրանք (ալանները) վայելք են գտնում պատերազմներում ու վտանգներում: Նրանց հասարակությունում երջանիկ են համարվում նրանք, ովքեր մահանում են մարտում, իսկ նրանք, ովքեր ապրում են մինչև ծերություն և մահանում են բնական մահով, հետապնդվում են դաժան ծաղրով՝ որպես դուրսպրծուկներ ու վախկոտներ»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
998 | 0 | 0
Facebook