Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

«Աստվածային վրիժառությունը հրաշքներ է գործում»

12:11, կիրակի, 03 մարտի, 2024 թ.
«Աստվածային վրիժառությունը հրաշքներ է գործում»

12-րդ դարի երկրորդ կեսին «Կատարներ» անունն ստացած քրիստոնեական աղանդը բավականին տարածում է ստացել Ֆրանսիայի հարավում և այնքան է հզորացել, որ կաթոլիկ եկեղեցին որոշել է վճռական պայքար մղել աղանդի դեմ և արմատախիլ անել այն: 1209 թվականի հուլիսին խաչակիր մոլեռանդները մեծ կորուստների գնով կարողացել են գրավել և հրի ու սրի մատնել աղանդի կենտրոնատեղիներից մեկը՝ Բեզիե քաղաքը, որտեղ նաև մեծ քանակությամբ կաթոլիկներ են ապրելիս եղել: Քաղաքին տիրելուց առաջ խաչակիրները պապի նվիրակ Առնո Ամորից հարցրել են, թե հերետիկոսներին կաթոլիկներից ինչպես տարբերեն: Պապական նվիրակը հետևյալ սահմռկեցուցիչ պատասխանն է տվել. «Սպանե՛ք բոլորին, Աստված յուրայիններին կճանաչի»: Երբ սպանդի ավարտից հետո նվիրակը հաշվել է, որ 20 հազար մարդ է կոտորվել, պապին գոհունակությամբ գրել է. «Աստվածային վրիժառությունը հրաշքներ է գործում»:
    
Նկարում՝ հուշատախտակ Բեզիեի Մադլեն եկեղեցու առջև՝ ի հիշատակ 1209 թվականի կոտորածի զոհերի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
796 | 0 | 0
Facebook