Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լա Ֆոնտենի «Փիլիսոփաների սենյակ»-ը

19:02, հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.
Լա Ֆոնտենի «Փիլիսոփաների սենյակ»-ը

17-րդ դարի ֆրանսիացի աշխարհահռչակ առակագիր և բանաստեղծ Ժան դը Լա Ֆոնտենն իր ներշնչանքը կամ մտահղացումները թղթին է հանձնել՝ ուր որ պատահի, ստեղծագործելու համար հարմարավետ պայմաններ երբեք չի փնտրել: Ցանկացած անհարմարավետություն նրան ամենևին նեղություն չի պատճառել և չի մարել գրելու կիրքը: Նա զուտ ստեղծագործական աշխատանքի համար ո՛չ առանձին աշխատասենյակ, ո՛չ էլ առանձին գրադարան է ունեցել:

Բայց և այնպես նա ունեցել է մի աշխատասենյակ, որտեղ թեպետ գրեթե չի աշխատել, սակայն այն զարդարել է հին փիլիսոփաների՝ գիպսից և թրծակավից պատրաստված արձանիկներով, որոնց մի մասն իր ձեռքով է պատրաստած եղել: Հավաքածուն նրան զվարճացրել է, և նա այդ խցիկը «Փիլիսոփաների սենյակ» է անվանել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
538 | 0 | 0
Facebook