Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Հոդվածներ

Ցարն ասել է. «Շա՜տ ափսոս»

13:35, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
Ցարն ասել է. «Շա՜տ ափսոս»
    

1879 թվականի փետրվարի 9-ին Խարկովի փողոցներից մեկում ատրճանակի կրակոցով մահացու վիրավորվել և նույն օրը մահացել է Խարկովի նահանգի նահանգապետը՝ իշխան Դմիտրի Կրոպոտկինը: Նրան սպանողը՝ ազգությամբ հրեա Գրիգորի Գոլդենբերգը (հեղափոխական ծածկանունը՝ Գրիշկա Բիկոնսֆիլդ) ժամանակին Ռուսական կայսրությունում մեծ տարածում ունեցող «Նարոդնայա Վոլյա» կազմակերպության կազմակերպության անդամ է եղել, որն ամիսներ անց մասնակցել է կայսր Ալեքսանդր 2-րդի դեմ նարոդնիկների կազմակերպած մահափորձին:

1879 թվականի նոյեմբերին դինամիտ տեղափոխելու ժամանակ պատահականորեն բռնվել է, կալանավորվել և ռուսական հատուկ ծառայությունների գործակալ Կուրիցինի հետ նետվել է Օդեսայի բանտ: Գրիշկան «բախտակցին» պատմել է իր ահաբեկչական գործունեության մասին, մերկացվել է և տեղափոխվել Պետրոպավլովյան ամրոց, որտեղ նրա հետ զրուցել է այդ ժամանակ ներքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնող հայազգի կոմս Լորիս-Մելիքովը: Նա կարողացել է Գրիշկային համոզել, որ անհրաժեշտ է «ապաշխարել»: Հոգեբանորեն մշակման ենթարկված Գոլդենբերգը սկսել է ցուցմունք տալ՝ մեկը մյուսի հետևից մատնելով հեղափոխական պայքարի իր ընկերներին:

Ավելի ուշ՝ գիտակցելով, որ հետաքննության ձեռքին ինքը խաղալիք է դարձել ու դավաճանել է ընկերներին, Գրիգորի Գոլդենբերգը 1880 թվականի հուլիսին Պետրոպավլովյան ամրոցի բանտի մենախցում ինքնասպանություն է գործել:

Երբ նրա ինքնասպանության լուրը հաղորդել են կայսրին, նա գրել է . «Շա՜տ ափսոս»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
265 | 0 | 0
Facebook