Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Կրթված և գիտուն տիկնանցից ամենագեղեցիկը և գեղեցկուհիներից ամենագիտունը»

10:49, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«Կրթված և գիտուն տիկնանցից ամենագեղեցիկը և գեղեցկուհիներից ամենագիտունը»

Անն դը Պիսլյոն՝ Էտամպի հերցոգուհին, եղել է Ֆրանսիայի Ֆրանսուա Առաջին թագավորի սիրուհին՝ փոխարինելով Շատոբրիանի գեղեցկուհի կոմսուհուն:

Ֆրանսիական բանակի զորահրամանատար Գիյյոմ դը Պիսլյոյի այս դուստրը 1522 թվականից եղել է Ֆրանսուա Առաջինի մոր ՝ Լուիզ Սավոյացու, ֆրոյլեններից մեկը: Թագավորը նրան առաջին անգամ տեսել է 1526 թվականին՝ իսպանական գերությունից տուն դառնալու ժամանակ: Նրա համար պալատում առավել հարմարավետ կարգավիճակ ստեղծելու նպատակով Ֆրանսուան Աննին ամուսնացրել է Ժան դը Բրոսսի հետ, և որպեսզի սա չտրտնջա, որ իր կինը դառնում է թագավորի սիրուհին, նրան է վերադարձրել ավելի վաղ Բրոսսի հորից խլված կալվածքները, ինչպես նաև նրան է տվել Շեվրեզ հերցոգությունն ու «Էտամպի հերցոգ» տիտղոսն է շնորհել:

Ժամանակակիցներն Աննին «ճերմակից էլ ճերմակ, կուրացուցիչ ճերմակության տիկին», «կրթված և գիտուն տիկնանցից ամենագեղեցիկը և գեղեցկուհիներից ամենագիտունն» են համարել: Լինելով բոլոր առումներով համակրելի կին՝ Աննը առաջնային դիրք է գրավել ֆրանսիական արքունիքում: Ֆրանսուա թագավորը հաճախ է նրանից խորհուրդ հարցրել նույնիսկ պետական գործերի վերաբերյալ, իսկ տիկինն այդ առանձնաշնորհյալ դիրքն օգտագործել է, որպեսզի իր ազգականներին լավ պաշտոններում տեղավորի: Նա հովանավոր է ռեֆորմացիայի կողմնակիցներին և կաթոլիկների ու բողոքականների միջև Եվրոպայի մեծ մասում ընթացող «կրոնական պատերազմներ» -ում իր պաշտպանության տակ է առել բողոքական հուգենոտներին:

Ֆրանսուայի գահակալության վերջին շրջանում Աննը թշնամական հարաբերություններ է ունեցել գահաժառանգ սիրուհու՝ Դիանա դը Պուատիեի հետ: Վախենալով, որ թագավորի մահից հետո ինքը լուրջ վտանգներով է շրջապատված լինելու՝ նա թաքուն կերպով հարաբերություններ է հաստատել Հռոմեական սրբազան կայսրության ինքնակալ Կարլ 5-րդի հետ, որպեսզի կանխավ իր համար ապաստան ապահովի նրա տիրույթներում, և Կարլի համակրանքին արժանանալու համար նույնիսկ նրան տեղեկացրել է Ֆրանսու Առաջինի ծրագրերի մասին: Հիրավի, հոր մահից հետո Հենրի 2-րդն Աննին հեռացրել է Փարիզից՝ նախապես նրանից խլելով հոր կողմից սիրուհուն նվիրած ադամանդները: Հերցոգուհի Անն դ՝Էտամպի անկումը եղել է աղմկալի ու անվերադարձ: Լքելով արքունիքը՝ նա ապրել է ամուսնու դաստակերտներում և բողոքականություն է ընդունել: Մահացել է 1580 թվականին, 72 տարեկան հասակում: Նրա կյանքին անդրադարձել է Ալեքսանդր Դյուման իր «Ասկանիո» վեպում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
318 | 0 | 0
Facebook