Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրեկանի անմիտ հանդգնությունը. պատմական զվարճապատում

11:37, կիրակի, 04 փետրվարի, 2024 թ.
Սիրեկանի անմիտ հանդգնությունը. պատմական զվարճապատում

Մի անգամ Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա Առաջինն իր պալատականների հետ ըմբոշխնելիս է եղել առյուծների կռիվը: Հանկարծ կատաղած կենդանիների կռվի ամենաթեժ պահին արքայական գվարդիայի շոտլանդացի կապիտան Ժորժ դը Լորժի (1482 - 1562) սիրուհին իր ձեռնոցը նետել է առյուծների փոսը և սիրեկանին խնդրել է փոսից հանել այն, եթե իրեն այդքան ուժգին է սիրում, ինչպես ասում է:

Դը Լորժն իր թիկնոցը սառնասրտորեն փաթաթել է ձախ ձեռքին, աջ ձեռքն է առել սուսերը և իջել է փոսը: Կատաղած գազանները, նրա բախտից, չեն հարձակվել, այլ միայն մռնչացել են: Դը Լորժը գետնից վերցրել է ձեռնոցը և հանդիսականների քաջալերող ու հավանություն տվող բացականչությունների և ծափահարությունների ներքո վերադարձել է իր սրտի տիրուհու մոտ և նրան է հանձնել ձեռնոցը:

Այս արարքով սիրուհին ցանկացել է բոլորին ցույց տալ, թե որքան մեծ է իր իշխանությունն իր սիրեցյալի վրա, սական սխալվել է, քանի որ դրանից հետո պարոն դը Լորժն այլևս չի ցանկացել նրա հետ հանդիպել: Ժամանակակիցներից ոմանք նույնիսկ պնդել են, թե դը Լորժը, փոսից դուրս գալով, ձեռնոցը շպրտել է սիրուհու երեսին, բայց դա, ամենայն հավանականությամբ, չափազանցեցում է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1291 | 0 | 0
Facebook