Այս երիտասարդ ազնվականը Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա Առաջինի զորահրամանատար Ժան դը Բրոսսեն է՝ Էտամպի հերցոգը: 1533 թվականին նա ստիպված է եղել կնության առնել թագավորի սիրուհուն՝ Անն դը Պեսլյոյին (1508 - 1580) , և այդ ամուսնությունից կարճ ժամանակ անց դարձել է կոմս և Էտամպի հերցոգ: Թագավորը նրան տարբեր ողորմածություններով շնորհակալություն է հայտնել: Նա իր այս հնազանդ զորահրամանատարին պարգևատրել է նաև շատ հազվադեպ շնորհվող ասպետական շքանշանով՝ «Սուրբ Միքայել» -ով, որը 1469 թվականին սահմանվել էր Լյուդովիկոս 11-րդ թագավորի կողմից: Շքանշանը սահմանողը պահանջել էր, որ այն տրվի ընդամենը 36 արժանավորի:
Մի անգամ դը Բրոսսեն, ցանկանալով իրեն երևակայել մեկ այլ ազնվականի՝ դը Շատեներեի առջև, նրան ասել է.
«Դուք, հավանաբար, կուզենայիք ձեր պարանոցին այսպիսի շքանշան կրել»:
«Ավելի լավ է մեռնեմ, քան այդ շքանշանն ստանալու համար մտնեմ այն նեղ ճեղքը, որտեղ դու մտել ես»:
Եվ դը Բրոսսեին այս պատասխանն այնպես է շանթահարել, որ նա ուղղակի պապանձվել է: