Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Այնտեղ, որտեղ մեռնում է Պատիվը, մեռնում է նաև Ռազմիկը»

10:35, չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ.
«Այնտեղ, որտեղ մեռնում է Պատիվը, մեռնում է նաև Ռազմիկը»

«Գրեթե բոլոր ալանները, - գրում է 4-րդ դարի հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարսելիոսը, - բարձրահասակ են և գեղեցիկ…Նրանք սարսափազդու են իրենց աչքերի զուսպ և սպառնալի հայացքով, շատ շարժուն են շնորհիվ իրենց սպառազինության թեթևության…Նրանք երջանիկ են համարում նրան, ով շունչը ճակատամարտում է փչում»:

Հին հնդկական «քշատրին» կաստայի ռազմիկների կարգախոս ասում է.

«Այնտեղ, որտեղ մեռնում է Պատիվը, մեռնում է նաև Ռազմիկը»:

***
     Պատվի կոդեքսը ընտրյալներին է հասու, և այդ կոդեքսով է դաստիարակվել ամբողջ ալան ժողովուրդը:

Ուրիշ ժողովուրդների մեջ Պատվի գիտակցում ունեցել են այդ ժողովուրդների բնակչության փոքր մասը միայն, և այդ փոքր մասի ներկայացուցիչներն են, որ դարձել են իշխաններ ու կառավարիչներ մնացյալ պատվազուրկների վրա:

Պատվախնդիր մարդն ինքն իր առաջնորդն է, ինքն իր իշխանն է, նա իր անձը տնօրինում է այնպես, ինչպես ճիշտ է համարում: Այդպիսի մարդը միշտ մերժում է իր անձի վրա արտաքին կառավարումը, այսինքն մերժում է ցանկացած իշխանություն: Չէ՞ որ իշխանությունը հաստատվում է միայն ստրուկների վրա (ստրուկն այն մարդն է, որը չգիտի ինչպես իրեն Ազնվազարմաբար դրսևորել, այդ իսկ պատճառով նրա վրա վերահսկողություն ու կառավարում է հարկավոր):

Չեչենների համար հնուց ի վեր իր վրա որևէ գերիշխանություն ճանաչելը հավասարազոր է եղել «իր վրա հովիվ կարգելուն», դա նշանակել է, որ ինքն ընդունում է իր ոչնչություն, ստրուկ լինելը, ստրուկ, որը «չգիտի, թե ինքն ինչ պետք է անի» և որ իրեն վերահսկող է հարկավոր: Նույնիսկ իր «ենթակայության» գիտակցումը Պատվախնդիր մարդկանց համար ամոթալի ու իր արժանապատվության նվաստացում է: Այդ իսկ պատճառով նրանց համար ցանկացած իշխանություն ստրկություն է, և այն խոսում է այն մասին, որ մարդիկ չգիտեն ինչ անել: Իսկ ալանները (իշխաննները), որոնք գիտեն, թե ինչ պետք է անել, մերժում են ցանկացած իշխանություն իրենց վրա, քանի որ ցանկացած իշխանություն դա ուրիշի կամքին ենթարկումն է, դա ստրկություն է:

Այսպիսի արմատակալած համոզման թելադրանքով չեչեններն իրենց պատմության ամբողջ ընթացքում կատաղորեն դիմադրել են ցանկացած արտաքին իշխանության՝ համարելով դա ստրկություն, և մեռել են որպես Ազատ մարդիկ՝ իրենց վրա չընդունելով ոչ մի իշխանություն:

Ալանը (չեչենների լեզվով՝ Իշխանը, այսինքն՝ այն մարդը, որի համար Պատիվն ամենակարևորն է) ավելի շուտ կգնա անխուսափելի մահվանն ընդառաջ, քան կենթարկվի մեկ ուրիշին, քան կհամաձայնի ստրուկ լինել՝ որքան էլ թշնամին ուժեղ ու մեծաթիվ լինի:

«Ով իր մարմնի իշխանն է, նրա վրա ուրիշ իշխան հարկավոր չէ»:

«Յուրաքանչյուր մարդ իր հոգու Իշխանն է»:

Չեչենա-ինգուշական ասացվածքներ

***
     Այդ իսկ պատճառով, օրինակ, երբ ցանկացել են չեչենների վրա արտաքին ղեկավարում (իշխանություն) կարգել, դա միշտ Պատվի (չեչենի ներքին ինքնաղեկավարման) և Իշխանության (արտաքին պարտադրված ղեկավարման) բախման է հանգեցրել: Ղեկավարման երկու ուղիներից չեչենն իր համար միշտ ընտերլ է Պատվի ուղին և դրանով իսկ հրաժարվել է ընտրել Իշխանության ուղին (ուրիշ մարդու, համակարգի ենթարկվելը, ստրկանալը): Այստեղից էլ ծագում է իրենց վրա ոչ մի իշխանություն չհանդուրժող չեչենների «ալաններ» («իշխաններ») անվանումը: Հնուց ի վեր յուրաքանչյուր չեչեն ինքն իր գլխին իշխան է, ինքն իր ղեկավարն է և իր վրա ոչ մի այլ իշխանություն չկա:

Չեչենների համար մեկ այլ մարդու կամ համակարգի ենթարկվելը ստրկություն է: Ստրկությունը և չեչենակաան հոգեբանությունն անհամատեղելի են:

Ստրուկներին և վախկոտներին չեչեններն արգահատելի արարածներ են համարել: Չեչենների բառապաշարում «ստրուկ» և «վախկոտ» եզրույթները մեծագույն վիրավորանք են: Պուշկինի փոխանցմամբ՝ նրա «Տազիտ» պոեմի հերոսն այս նախատինքն է թափել իր որդու գլխին.

«Կորի՛ր աչքիցս, դու իմ որդին չես,

Դու չեչեն չես, դու պառավ կին ես,

Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
723 | 1 | 0
Facebook