Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Հոդվածներ

Գիտե՞ք արդյոք

13:49, երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ.
Գիտե՞ք արդյոք

Թագավորական ընտանիքում եղբոր և քրոջ ամուսնությունն ընդունված և տարածված երևույթ է եղել հելլենիստական ստրկատիրական երկրների միապետների ընտանիքներում, և այդ սովորությունը հաճախակի «կյանքի է կոչվել» ինչպես Սելևկյանների, այնպես էլ Եգիպտոսում իշխող Պտղոմեոսականների տոհմում: Այդ սովորությունից անմասն չեն մնացել նաև մեր Արտաշեսյանները, որոնց արքունի նիստուկացը շատ բաներում ընդօրինակել է հելլենիստական մյուս պետությունների սովորությունները: Մինչև հայոց գահին տիրելը Արտաշես Առաջինը Սելևկյաններին է ծառայել, և առաջինը նա է բերել օտար բարքերը Հայաստան: Իսկ նրա շառավիղներից երկուսը՝ Տիգրան 4-րդը և Էրատոն, որոնք կարճ ժամանակ միասին են թագավորել, հարազատ քույր ու եղբայր են եղել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
357 | 0 | 0
Facebook