Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Պարտքով ապրիլը նման է ծակ տակառի մեջ ջուր լցնելու»

14:18, երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ.
«Պարտքով ապրիլը նման է ծակ տակառի մեջ ջուր լցնելու»

Վերլուծելով Օսմանյան կայսրության տնտեսության վիճակը՝ Միքայել Նալբանդյանը հետևյալն է արձանագրել.

«Ահավասիկ Թուրքիայի արտաքին ու ներքին պարտքի հաշիվը…32, 849, 220 լիբրե ստերլինգ (ֆունտ ստերլինգ) կամ 828, 810, 344 ֆրանկ կամ, ավելի պարզ, յուրյան (իր) իսկ առատ հաշվով 4, 106, 152, 500 ղուրուշ: …Այժմ կամենում է բարվոքել յուր դրամական վիճակը՝ մի կողմից արտաքին նոր պարտքով (եթե տան), իսկ մյուս կողմից, Պոլսի պարտքը տեղափոխելով գավառների մեջ, յուր սնանկության դրոշակը տարածելով գավառական քաղաքներում և գյուղերում (եթե ընդունին) և այն տեղերու նշխարյալ (եկեղեցու համար հավաքված ոսկին կամ դրամը) ոսկին և արծաթը բերելով Պոլիս: Այս է նորա միակ հնարը, որով կամենում է դեմ դնել Պոլսի դրամական հոգեվարության (ճգնաժամին): Թուրքիո կառավարությունը ձեռք զարկելով այս հնարին, մոռանում է իր բարեկամ անգլիական տերության մինիստրի տված խրատը, ուր ասում էր նա, թե «Պարտքով ապրիլը նման է ծակ տակառի մեջ ջուր լցնելու»:

…Բայց Թուրքիո կառավարությունը չի սոսկում յուր պարտքերից: Նա մխիթարվում է՝ տեսնելով, որ շատ են այլ տերությանց պարտքերը: Նա զարմանում է միայն, թե ինչպես այն ավելի շատ պարտական տերությունքը, որ պետք է ավելի շատ նեղության մեջ լինեին, քան թե ինքը, ծիծաղում են Թուրքիո ղուրուշների երեսն ի վեր և երկու-երեք անգամ կարող են բարձրացնել յուրյանց ոսկիների գինը:

Մեղքը Մոհամմեդի վիզը, որ սորա պատճառը չի գրել Ղուրանի մեջ: Ուրիշ տերությանց պարտքը անհատուցանելի չէ, պարտքի գումարը վատնված չէ, պարտքի հանդեպ կրկնակի ավել արժողությամբ գործ կա, և պարտքը այսպիսի դիպվածում սնանկություն չէ: Նոքա ունին երկաթուղիք, ունին հսկա նավատորմ, զինարան, զորք, բանակ և հազար ու մի քաղաքական կամ զինվորական պատրաստությունք: Իսկ Թուրքիան յուր պարտքերի հանդեպ ոչինչ ունի ցույց տալու: Երեք ու կես նավ՝ բացի ծովագնացությունից ուրիշ բանի ոչ պիտանի, մի քանի հազար քաղցած և մերկ զինվոր, որ տարիներով չեն տեսնում ռոճիկի երես, ներս մտնող ապրանքների մաքսը՝ աննշան, յուր մեջ պատրաստված ապրանքի վրա ավելի ծանր հարկ, ո՛չ երկրագործություն, ո՛չ ճանապարհ, ո՛չ հաղորդակցություն, ո՛չ գիտություն, ո՛չ արվեստ: Տերության կառավարիչները յուրյանց անձնական շահին են պաշտոնյա և տերության գանձը հասարակ ժողովրդի արյան և քրտինքի հետ միասին լափլփող են: Այստեղ անհատուցանելի է պարտքը, այստեղ բարձրաձայն խոսում է սնանկությունը»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
377 | 0 | 0
Facebook