Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամենաճշմարիտ նկարը. «Խաղաղություն գոյություն չունի, եթե այն գոյություն չունի մեր մեջ»

14:36, կիրակի, 21 հունվարի, 2024 թ.
Ամենաճշմարիտ նկարը. «Խաղաղություն գոյություն չունի, եթե այն գոյություն չունի մեր մեջ»

Չինաստանի մի կայսր նկարիչների մրցույթ է կազմակերպում. ով նկարում բոլորից լավ կպատկերի խաղաղությունը, մրցանակի կարժանանա:

Շատ նկարիչներ են ներկայացնում իրենց ստեղծագործությունները, բայց դրանցից միայն երկուսն են գրավում կայսրի ուշադրությունը

Առաջին կտավում պատկերված է լինում բարձրաբերձ, մեկմեկու հետ ներդաշնակ սարեր, որոնց ուրվագծերն ատացոլված էին սարերի ստորոտին տարածված լճի խաղաղ, հայելանման մակերեսին:

Երկրորդ կտավը, որ վրձնել էր ձեն վանականը, նույնպես սարեր էր պատկերում, բայց, ի տարբերություն առաջինի, այս կատավում դրանք վայրագ, բիրտ ու չարաշուք տեսք ունեին, իսկ խորապատկերին սևակնած ու կայծակներով թրատող սարսափազդու երկինքն էր: Բայց կտավի մի անկյունում՝ փրփրաբաշ ջրվեժի կողքին, վիթխարի ուղղաբերձ ժայռի ճեղքվածքում պատկերված էր մի փոքրիկ թուփ, որի վրա թռչունը բույն էր շինել ու հանգիստ նստել իր շինած բնում:

Այդ երկու նկարներից ո՞րը ընտրեց կայսրը: Ընտրեց երկրորդը, քանի որ այդ նկարն ասում է, թե մենք ինչպես պետք է մեր սրտում խաղաղություն հաստատենք նույնիսկ ամենավատթարագույն դժվարությունների պայմաններում:

Խաղաղություն գոյություն չունի, եթե այն գոյություն չունի մեր մեջ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
418 | 0 | 0
Facebook