Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Ինտերիերի դիզայնի 5 թենդային գործոնները 2023թ.

Content Master
Մամուլի խոսնակ`
Content Master
20:14, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2023 թ.
Ինտերիերի դիզայնի 5 թենդային գործոնները 2023թ.

Ճարտարապետությունը և դիզայնը այն ոլորտներից են, որոնք առավել հաճախ են ենթարկվում նորարարությունների՝ կա՛մ ստեղծելով նոր դիզայն ու ոճ, կա՛մ վերականգնելով լավ մոռացված հինը, կա՛մ էլ համադրելով հին ու նոր ոճերը:

Եթե հոգնել եք առօրյայից, ամեն օր միևնույն հարդարանքը տեսնելուց և գտնում եք, որ տան ինտերիերը թարմացնելու պահը եկել է, մի՛ հապաղեք գործի անցնել: Չէ՞ որ դուք էլ գիտեք, որ բնակարանի դիզայնը թարմացնելով՝ թարմություն կհաղորդեք ձեր առօրյային, կունենաք ոգեշնչման աղբյուր և հաջողություններ կգրանցեք նաև աշխատանքում և անձնական կյանքում:

Թեև 2023 թվականի ինտերիերի դիզայնն առանձնապես չի տարբերվում նախորդ տարիների թրենդներից ու նախկինի պես արդիական են մինիմալիզմն ու պարզությունը, այնուամենայնիվ, ինտերիերի տարբեր դետալներում նկատելի են նորարարական միտումներ:

  1. Ինտերիերի գույնը: Ինտերիերի դիզայնի նորաձև միտումներից է հանգստացնող գույներով հարդարանքը: Սպիտակն ու կապույտը հանգստացնում են աչքերն ու հոգուն պարգևում անդորր: Ճերմակ կամ կապույտ պատերին ու առաստաղին ի հակադրություն կարելի է օգտագործել մոխրագույն շեշտադրումներ՝ տեքստիլե պարագաներ (բարձեր, ծածկոցներ, գորգեր), դեկորներ, կահույքի դետալներ: Ստացվում է հանգիստ, հավասարակշռված դիզայն, որը հանգստություն է պարգևում դիտողին: Իսկ Dulux ներկերը թողարկող ընկերությունն այս տարվա գլխավոր գույն է ընտրել «Խաղաղ լուսաբացը»: Այս գույնն իր մեջ պարունակում է կանաչի, կապույտի ու մոխրագույնի նուրբ երանգները, որոնք ստեղծում են վաղ լուսաբացի տպավորություն: Այսպիսի գունային լուծումը տեսանելիորեն ընդարձակում է տարածությունը, թույլ տալիս «շնչել»:

  2. Ինտերիերի ոճը: 2021թ.ԱՄՆ և Եվրոպայի երկրների ինտերիերի դիզայնում ի հայտ է եկել նոր ոճ՝ «գրանդ միլենիալ»: Այսօր էլ թրենդային համարվող հիբրիդային ոճում կարելի է համադրել բնական նյութերից պատրաստված կենցաղային առարկաները, զանգվածեղ վարագույրները, ընտանեկան հնաոճ իրերը և ժամանակակից արվեստի գործերն ու մինիմալիստական կահույքը:

Այս ոճում ընդունված է նաև շեշտադրել միջսենյակային դռները: Հակադիր գույնի հարդարանքի շնորհիվ այս լուծումն ինտերիերին հաղորդում է արտիստիկ տեսք:

Լոֆթի, էկո և բոխո ոճերի սիրահարները, սակայն, անհանգստանալու կարիք չունեն, քանզի վերջիններս շարունակում են պահպանել իրենց դիրքերը, ինչպես և նախորդ տարիներին:

  1. Ժամանակակից նյութեր: Էկո ոճը շարունակում է նորաձև լինել՝ վերածնվելով կաշվե հարդարանքի տեսքով: Այս տարի նորաձև են բնական կամ արհեստական կաշվե երեսպատմամբ բազմոցները, դեկորատիվ բարձերը: Նորաձև են նաև մետաղյա դեկորները, աքսեսուարները՝ մոմակալները, հայելիների շրջանակները, կահույքի բռնակները: Մարմարե աքսեսուարներն ու հարդարանքը հատկապես յուրահատուկ շքեղություն և նորաձևություն են հաղորդում ժամանակակից ինտերիերի դիզայնին: Ձգտեք ունենալ մարմարյա թեկուզև փոքրիկ աքսեսուար, օրինակ՝ ծաղկաման:

  2. Կահույքը ժամանակակից ինտերիերում: 2023 թվականին կահույք ընտրելիս պետք է հաշվի առնել, որ նորաձև է թեթևությունը: Պետք է գնել միայն ամենաանհրաժեշտ կահույքը: Նախապատվությունը տվեք կահույքի այն տեսակներին, որոնք տեսանելիորեն մեծացնում են տարածությունը՝ թույլ տալով շնչել: Այս նպատակով կարելի է ընտրել ապակե սեղանիկներ, պլաստիկե թեթև աթոռներ: Եթե այս խիստ ճամանակակից կահույքն այնքան էլ ձեր սրտով չէ, կարող եք նախապատվությունը տալ մետաղյա ոտքերով սեղանիկներին, պղնձե բռնակներով պահարաններին և այլն:

  3. Լուսավորություն: Ժամանակակից ճարտարապետության և դիզայնի մեջ կարևոր տեղ ունի սենյակի լուսավորությունը: Այժմ նորաձև են լուսավորության այնպիսի տեսակները, որոնք ստեղծում են տիեզերքում կամ բնության մեջ գտնվելու տպավորություն: Գերմանական Pulpo ընկերությունն ստեղծել է տարվա լուսավորության գլխավոր թրենդը՝ թողարկելով «Կանաչ խաղող» անունը կրող լուսամփոփներ: Վերջիններս ունեն կլոր ձև, պատրաստված են փայլատ ապակուց, ինչի շնորհիվ սենյակն ստանում է նրբաճաշակ, փոքր-ինչ խավար լուսավորություն՝ հիշեցնելով երեկոն բնության գրկում:

Դե ինչ, թող այս տարվա դիզայներական լուծումներն օգնեն ձեզ ժամանակակից կերպով հարդարել բնակարանն ու ստեղծել ընտանեկան հարմարավետ ու հանդարտիկ մթնոլորտ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1041 | 0 | 0
Facebook