Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծնունդդ շնորհավոր մեր երկրորդ մայր…

23:22, կիրակի, 19 մայիսի, 2013 թ.
Ծնունդդ շնորհավոր մեր երկրորդ մայր…

Այսօր` մայիսի 20-ին, Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտում տոն է.

ՎՊՄԻ-ի Մշակույթի կենտրոնի ղեկավար, մ.գ.թ. Գայանե Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Մարդ, ով իր քնքշությամբ, բարեհոգությամբ և նվիրվածությամբ հարազատ է դարձել մեզ, դարձել` երկրորդ մայր, ով իր ողջ էությամբ մեզ համար բարին արարելու և մեր բուհին ամբողջովին նվիրվելու էտալոն է, որին բոլորս փորձում ենք հասնել կամ գոնե մի քիչ նմանվել:

Սիրելի Գայանե Հովհաննիսյան ողջ Մշակույթի կենտրոնի և ՎՊՄԻ-ի ուսանողության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, մաղթում տիտանային համբերություն, գանգրահեր կյանքի ռիթմ, երկնային գեղեցկություն, տիեզերական երջանկություն… (Իհարկե, ներեցեք, բայց իմ բոլոր ցանկություններն այստեղ չէին տեղավորվի): Եվ որ ամենակարևորն է` միշտ մեր կողքին եղեք և ջերմացրեք մեզ Ձեր բարի, խելամիտ և անգնահատելի խորհուրդներով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
11663 | 1 | 0
Facebook