Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ է Վատիկանի զինանշանին երկու բանալի պատկերված

10:50, շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ.
Ինչո՞ւ է Վատիկանի զինանշանին երկու բանալի պատկերված

Ըստ Ավետարանի՝ Հիսուսը, Երկնքի թագավորության բանալիները հանձնելով Պետրոսին, բացահայտել է, թե ինչ շնորհի է արժանանալու իր այս աշակերտը.
    
«Եվ ես ասում եմ քեզ. դու Պետրոս ես, և ես այս վեմի վրա կկառուցեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն կարողանա հաղթել նրան: Եվ ես կտամ քեզ Երկնքի արքայության բանալիները, և այն որ կապես երկրի վրա, երկնքում կապված կլինի, և այն որ արձակես երկրի վրա, արձակված կլինի երկնքում» (Մատթեոս 16, 18 - 19):

Պետրոս առաքյալին հանձնված բանալիները կաթոլիկ եկեղեցու հոգևոր իշխանության խորհրդանիշն է (որովհետև Պետրոսն է եղել Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հիմնադիրն ու առաջին պապը), իշխանություն, որն այս եկեղեցուն է տվել ինքը՝ Հիսուս Քրիստոսը:

Խաչաձև դրված բանալիներից մեկը ոսկյա է (դեղին, որը խորհրդանշում է երկնային իշխանություն), երկրորդն արծաթյա է (սպիտակ, որը խորհրդանշում է երկրային իշխանություն): Բանալիների օղակները հաճախ միացվել են շղթայիկով կամ ճոպանիկով, որպեսզի խորհրդանշվի երկու իշխանությունների՝ երկնայինի և երկրայինի միասնությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1160 | 0 | 0
Facebook