Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

2021-թվականի մայիսին, երբ Իշխանասարը հանձնվեց թշնամուն, Փաշինյանն ու իր կլանը սկսեցին խոսել Արցախի մնացած մասը ևս Ադրբեջանին հանձնելու «անհրաժեշտության» մասին

14:42, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2023 թ.
2021-թվականի մայիսին, երբ Իշխանասարը հանձնվեց թշնամուն, Փաշինյանն ու իր կլանը սկսեցին խոսել Արցախի մնացած մասը ևս Ադրբեջանին հանձնելու «անհրաժեշտության» մասին
     Դեռևս 2021-թվականի մայիսին, երբ Իշխանասարը հանձնվեց թշնամուն, Փաշինյանն ու իր կլանը սկսեցին խոսել «դելիմիտացիայի և դեմարկացիայի» այսինքն Արցախի մնացած մասը և Հայաստանի 7 անկլավ-գյուղերը ևս Ադրբեջանին հանձնելու «անհրաժեշտության» մասին։ (Սակայն Իշխանասարը դեռ շատ քիչ էր դրա համար....)
     Նույն 2021-ի Ամյանը, ՔՊ-ն իր նախընտրական քարոզարշավին կրկին խոսք էր տալիս, տեր կանգնել Արցախին, անգամ ետ բերել Հադրութն ու Շուշին, վերականգնել նախկին ԼՂԻՄ-ի տարածքը։ Այնինչ դա ոչ այլ ինչ էր, քան երկակի խաղ ու կեղծիք։
     2022-ի սեպտեմբերին, Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց Հայաստանի վրա, գրավեց արևելյան սահմանագծի գրեթե բոլոր բարձրադիր, կարևորագույն դիրքերը, Ջերմուկի սարերը... զոհվեց ավելի քան 220 զինվոր։ Ահա և «պարարտ հող» Արցախի մնացած մասը ևս Ադրբեջանին հանձնելու համար։ Մնում էր մի «խոչընդոտ» ՝ Արցախի ժողովուրդը, որի համեր էլ ստեղծվեց 9-ամսյա շրջափակումը, սովը, կոտորածը։ Տանջեցին, անտեսեցին, բարոյալքեցին, հուսահատեցրեցին....: Այլապես, Արցախից մնացած մասը, Փաշինյանը հսնձնած կլիներ ավելի շուտվանից։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
477 | 0 | 0
Facebook