Օսմանյան կայսրությունում ճանապարհորդած մի քանի եվրոպացիներ սարսափով են համակվել, երբ տեսել են, թե ինչպես են իրենց ուղեկցող ենիչերիները իրենց տներից վտարում հույն կամ սերբ գյուղացիներին, որպեսզի իրենց պաշտպանությանը հանձնված ճանապարհորդներին քնելու կացարան հատկացնեն: Ընդ որում, ենիչերիները խեղճ գյուղացիներից պահանջել են, որ իրենց մատուցվի ոչ միայն սնունդ ու գինի, այլև «իրենց ծնոտների մաշվածության տուրք» վճարվի:
Այլ ճանապարհորդների էլ ապշեցրել է Օսմանյան կայսրությունում ի կատար ածվող՝ անասելի նողկալի հրապարակային մահապատիժները: Եվրոպացի մի հյուր շշուկով ասել է, թե «թուրքերը հանցագործների նկատմամբ ավելորդ մեղմություն չեն դրսևորում»: