Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ավինյանի ավտոբուսները կրակ ու պատիժ են դառնալու․ սա ոչ՛ վատատեսություն է, ո՛չ էլ «կռոց»

16:20, հինգշաբթի, 16 մարտի, 2023 թ.
Ավինյանի ավտոբուսները կրակ ու պատիժ են դառնալու․ սա ոչ՛ վատատեսություն է, ո՛չ էլ «կռոց»
    
Փոխքաղաքապետ Ավինյանը չգիտի՞, թե որն է իրական պատճառը, որ իր գովերգած, գերմանական «ՄԱՆ», +2.5 լայնքով ու 12 մետր երկարությամբ, ավտոբուսներն, իր խոստացած մարտի 1-ից ի՞նչու չմտան երթուղիներ։
Երևի թե գիտի և դրա համար էլ այսօր քաղաքապետարանում «սղացրեց» . «Նախատեսվում է նաև տարվա ընթացքում քաղաքում ունենալ ավտոբուսների երթևեկության առանձնացված գծեր» ։
Իսկ առիթն ու պատճառն այն է, որ դեռևս Տարոն Մարգարյանի քաղաքապետաության օրոք, Երևանում լայնածավալ ուսումնասիրություն է արվել ևփորձագետները պարզել են ու եկել վերջնական եզրակացության, որ Երևանի տրանսպորտային ցանցին նպատակահարմար են, միջին չափսի ավտոբուսները, ո՛չ մեծ։ Այդ կարգին էին պատկանում ներկրված երկդռնանի «Բոգդան» ավտոբուսները, ինչպես նաև այժմ էլ ներկրվող, չինական «ժոնգտոնգ» -ները, այնինչ 2.5-3-մետր լայնքով, 9 մետր և ավելի երկարությամբ ՄԱՆ և այլ ավտոբուսները, պարզապես չե՛ն ինտեգրվում Երևանի ոլոր-մոլոր և դարուփոս տրանսպորտային ցանց և ամեն 1 նման ավտոբուսը, զգալիորեն դանդաղեցնելու է ողջ երթևեկությունը, ստեցծելու է կիլոմետրանոց խցանումներ։
Առանձին ավտոբուսային գծեր Երևանում՝ սա ևս իրատեսական չէ։
Ավինյանի ավտոբուսները կրակ ու պատիժ են դառնալու։ Եվ սա ոչ՛ վատատեսություն է, ո՛չ էլ «կռոց», այլ պարզ, ճշգրի՛տ հաշվարկ։
Աղբյուրը` Հայկ Կիսեբլյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
728 | 0 | 0
Facebook