Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ ․ ՄԱՐՏԻ 12, ՕՐ ԱՌԱՋԻՆ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
00:03, շաբաթ, 11 մարտի, 2023 թ.
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ ․ ՄԱՐՏԻ 12, ՕՐ ԱՌԱՋԻՆ

ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ ․ ՄԱՐՏԻ 12, ՕՐ ԱՌԱՋԻՆ

Նիստից առաջ փորձեցինք զրուցել գլխավոր կազմակերպիչներից Ռիչարդ Ազարնիայի հետ, ով արմատներով Բաքվից է և հայտնի տխուր դեպքերից հետո ընտանիքով հայտնվել է Ֆրանսիայում։ Նա հրաշալի տիրապետում է հայերենին և մի շարք օտար լեզուների։

Պարոն Ազարնիան իր ջերմ վերաբերմունքով մեծ հավատ էր ներշնչում և հարցերին պատասխանում էր խանդավառությամբ։ Պարոն Ազարնիան նշեց, որ չնայած խնդրի իրականացումը ինքն է ձեռնարկել, բայց այդ հարցում մեծ դեր է ունեցել Նուբար Աֆեյանը, ով տվել է գաղափարը, իսկ իրեն սատար է կանգնել Ռուբեն Վարդանյանը․․ և այդպես ծնվել է համահայ ֆորումի գաղափարը։

Այսօրվա նիստը որի համապարփակ հարցն է՝

ՈՐՆ Է ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ, և ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ և ԱՇԽԱՐՀԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՒՄ։

Դիտանկյունները 4-ն են.

*Հայոց ցեղասպանություն

*Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում պատասխանատվություն

*Ժառանգության պահպանում և ճանաչելիության ապահովում

*Հաջորդ սերունդներին հայ պահելու պատասխանատվություն

Առաջին ասպեկտը ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ համատեքստում որպես առաջնայնություն առանձնացրեց այն հանգամանքը, որ այսօրվա իրողություններից ելնելով պետք է ցեղասպանության խնդիրը դիտարկել որպես ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ և ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ, պետք է ոչ թե տուրք տալ անցյալին, այլ քննել նոր հայացքով և նախատեսել ապագային ուղղված համահայկական ջանքեր։ ԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՁևԱՎՈՐՎԱԾ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ՈՉ ԱՅՆ ԿԵՐՊ ԻՆՉՊԵՍ ՆԱԽԿԻՆՈՒՄ։

Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը զսպելու նպատակով հայկական կողմի վարած քաղաքականությունը, ըստ էության, բավարար չի եղել ըստ փորձագիտական խմբի առանձին անդամների՝ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ և ԱԶԳԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՇՈՇԱՓԵԼԻ ԼԻՆԻ։ Փորձը ցույց տվեց, որ մի շարք երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխարգելող չեղավ արցախյան պատերազմի համար, և ճանաչող երկրներից շատերը լռություն պահպանեցին 44-օրյա պատերազմի ընթացքում, իսկ Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ։

Քաղաքականության առումով, նշվեց, որ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿԵՑՎԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՎՈՐՈՂ ՏԵՍԼԱԿԱՆԸ՝ ՈՐՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՄԻԱՎՈՐՈՂ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ։

Փորձագետները նշեցին, որ հայությունը՝ ցանկանալով, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ, չգիտի, թե ճանաչումից հետո ինչ է ուզում։ Իրատեսական լինենք՝ հասկանալի է, որ երկու ծայրահեղությունների միջև՝ Թուրքիան նույնիսկ, եթե ճանաչի էլ ու հարցը դրանով փակվի, կամ չճանաչի և հայությունը դա ընկալի իբրև անցյալ, անհրաժեշտ է հայության գործողությունների պլանավորում։

Հանդես գալով ցեղասպանությունների կանխարգելման դիրքերից՝ Հայաստանը ստեղծել է բազմաթիվ միջազգային հարթակներ, կան հայկական կառույցներ, որոնք տասնամյակներով հսկայական աշխատանք են կատարել ու այսօր էլ շարունակում են կատարել՝ Հայ Դատ, հայ ավանդական կուսակցություններ, ուրեմն պետք է միավորել ուժերը և գնալ որոշակի նախաձեռնությունների՝ ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք պայքար կտանեն ժխտողականության ցանկացած դրսևորման դեմ, ինչպիսին է, օրինակ, հրեական «Հակազրպարտչական լիգա» իրավապաշտպան կազմակերպությունը, տարբեր երկրներում ստեղծել համակարգող հանձնախմբեր, Ցեղասպանության ճանաչման կոորդինացման գործընթացի առցանց կոորդինացիոն խորհուրդ, բացել ցեղասպանության թանգարանի արտերկրյա 3 մասնաճյուղեր․․․

Աշխարհի գրեթե բոլոր երկրների կրթական համակարգերում գործող ծրագրերում պետք է ներառվեն, ուսումնասիրվեն և դասավանդվեն Մեծ Եղեռնի մասին նյութեր, և հիշատակվածը պետք է դասել լոբբիստական աշխատանքների առաջնահերթություններում։


     Մեր այն հարցին թե անհրաժեշտ են արդյոք Հայոց ցեղասպանությանը վերաբերող ուսումնասիրությունների քանակը կրճատել իրավիճակից ելնելով, թե բազմապատկել, Պարոն Սաֆրաստյանը, պատասխանեց՝ միանշանակ բազմապատկել ուսումնասիրությունները։ Նա նաև լիահույս է, որ այս համաժողովը անպայման իր դրական ու շոշափելի արդյունքը կգրանցի, բայց դա շատ արագ լինել չի կարող, նման ձեռքբերումները պահանջում են հետևողական աշխատանք ու երկարատև ջանքեր։

Երկրորդ դիտանկյան խնդիրը Արցախի և Հայաստանի անվտանգության հարցն է, թե ինչ խնդիրներ են ծառացած հայության առջև այդ առումով և ինպես պետք է առաջացած խնդիրները լուծել։ Փորձագիտական խումբը նշեց, որ Հայոց պետականության պահպանումը ընդհանուր համահայկական պատասխանատվության հարց է, որպեսզի չլուծված խնդիրները չփոխանցենք հաջորդ սերունդներին։ Դրա համար հայ ժողովուրդը պետք է պետությունն արագ զարգացնելու պատասխանատվություն վերցնի, Արցախը պահելու և զարգացնելու պատասխանատվությունից ելնելով միասնական համահայ մտածելակերպ, առաքելություն և բանաձև մշակվի, Հայաստանն ու Սփյուռքը միասնական բռունցք դառնան։ Նշվեց, որ ձախողումները գալիս են նպատակներ չձևակերպելուց և հաղթանակներից հայը չպետք է վախենա․․․ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ 10 ՄԻԼԻՈՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑՆ Է, ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾՎԻ ԱՐՑԱԽ ՀԻՄՆԱԴՐԱՄ, ՊԵՏՔ Է «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԲԱՆԱԿ» -Ը ԿԱՅԱՆԱ, և ԱՄԲՈՂՋ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՆ ՈՒ ՎԻՔԻՊԵԴԻԱՆ ։

Հարցի երրորդ դիտանկյունը՝ Ժառանգության պահպանում և ճանաչելիության ապահովում, ուղղակիորեն առնչվում է մեր մշակույթի, ինքնության արվեստի, կրոնի, փիլիսոփայության փոխանցումը հաջորդ սերունդներին։ Հայերն աշխարհին մեծ ժառանգություն են տվել, ինչպես նշում է Անրի Վեռնոն՝ եկեղեցում մոմ վառելը միայն հավատ չէ, այն մշակույթ է նաև, արմատներից հրաժարվել նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից։ Ամեն հայ պարտավոր է հասկանալ, թե ինչպես կարելի է պահպանել և փոխանցել սերունդներին այդ ժառանգությունը, պատմական գիտակցությունը։ Իսկ դրա համար միայն թանգարանում նմուշներ դիտելը և ցուցադրելը բավարար չէ․ պետք է կարողանալ ռազմավարական հիմքերի վրա լուրջ մոտեցումներ ցուցաբերել։ Փորձագետներն համոզված են, որ մշակույթի և դրա պահպանման հարցերը պետք է առաջնահերթություն լինեն, օրինակ՝ հայկական խոհանոցը և կենցաղավարությանը բնորոշ մի շարք բաղադրիչներ․․․ այս ամենը պետք է պաշտպանել թե՛ երկրի ներսում, թե՛ Սփյուռքում, որտեղ տեղական ուժերը չեն կարող ինքնուրույն հարցերը ներկայացնել և օգնության կարիք ունեն։

Մեր պատմության, կերտած հաղթանակների նկատմամբ երիտասարդների շրջանում պետք է հպարտության զգացում և վարքային մոդելներ ձևավորել, միչդեռ դպրոցական ՛րագրերում այդ խնդիրները թերի են ներառված՝ ըստ որոշ փորձագետների։ Հատուկ նշվեց, որ խորհրդային շրջանի հանդեպ նույնպես պետք է պատմական պատասխանատվություն լինի, քանի որ այդ շրջանում ստեղծված արժեքները նույնպես մեր մշակույթի մասն են կազմում։ Պետք է մշակել հատուկ մեխանիզմներ և նրանց միջոցով հանրահռչակել մեր ժառանգությունը։ Առաջարկվեց ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման Հայկական ժառանգության ցանկ, որն արդեն մասամբ կա և գործում է, գաղափար կա նաև ստեղծելու «Հայկական ժառանգության դեսպաններ» շարժումը թույլ կտա համայն հայությանը ներգրավել Հայաստանի, հայության և հայոց հաջողությունների տարածման գործում։ Փորձագետները կարևորեցին Հայկական ժառանգության հիմնադրամ ստեղծելու, ինչպես նաև Իրանի օրինակով ԱՐՄԵՆԻԿԱ ծրագիր՝ շտեմարան ստեղծելու գաղափարները։ Նշվեց նաև, որ բոլոր թանգարաններում պետք է թվայնացման միջոցներով պահպանել մեր ժառանգության նմուշները՝ այսինքն ստեղծել ծրագիր, որի միջոցով հնարավոր կլինի թվայնացնել, պահպանել և տարածել մեր ունեցած կոնկրետ նյութերը իրենց գիտական հենքով ու հիմնավորմամբ։

Այս ամենից պակաս կարևոր չէ հարցին 4րդ դիտանկյամբ մոտեցումը

Հաջորդ սերունդներին հայ պահելու պատասխանատվությունը չափազանց կարևոր է այսօր, ՈՐՈՎՀԵՏև 10 ՄԼՆ ՀԱՅԵՐԻՑ ՄԻԱՅՆ 6 ՄԻԼԻՈՆՆ Է ԽՈՍՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ։ Պետք խրախուսել նրանց հայերեն սովորելը բոլոր միջոցներով։ Անհրաժեշտ է ստեղծել հայերենի, մասնավորապես արևմտահայերենի խմբակներ և առավել ևս գործուն մեխանիզմներ, որոնք կայուն հիմքերի վրա կդնեն հայապահպանությունը Սփյուռքում։ Փորձագետների որոշմամբ ՀՍՏԱԿ ԿՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ և ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ։ Հայագիտությունը որակվեց որպես քաղաքականություն և դրանից ելնելով որոշվեց, որ պետական ռազմավարության խնդիրը պետք է լինի հայագիտական կենտրոններ ստեղծելը աշխարհի լավագույն համալսարաններում, լուրջ մոտեցում ցուցաբերելը արևմտահայերենի պահպանման ուղղությամբ։ Կարևորվեց «Հայոց լեզուն ՝ խաղերի միջոցով» նախաձեռնությունը։ Առաջարկվեց Հայաստանի Ամերիկյան համալսարանը դարձնել արևմտահայերենի հիմնական դարբնոցն աշխարհում, կիրառել ԹՈՒՄՈ-յի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հեռավար կրթության մեթոդները, ստեղծել Երիտասարդական փոխանակումների կոորդինացիոն խորհուրդ՝ պետության և հիմնական կառույցների ներգրավմամբ։


    
    

Վերը նշված հարցերի շուրջ զրուցեցինք Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ և նա իր խոսքում շատ կարևորեց ինքնության պահպանման հարցը, երիտասարդների՝ հատկապես ուսանողության շրջանում հայ մշակույթի տարածումը, պատմական գիտակցության անհրաժեշտությունը։

Պատրաստեց՝

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
Հատուկ Նիդ․ Օրագրի համար՝ «Ապագա Հայկականը» համաժողովից, Երևան 10.03.2023
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1294 | 0 | 0
Facebook