Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԱՐՃ ՈՒ ՀԱՄԱՌՈՏ ԼՈՒՐԵՐ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
20:16, չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ.
ԿԱՐՃ ՈՒ ՀԱՄԱՌՈՏ ԼՈՒՐԵՐ

ԿԱՐՃ ՈՒ ՀԱՄԱՌՈՏ ԼՈՒՐԵՐ


    

Անուշ Ավետիսյանը 45 տարեկան է, ծնվել է Հայաստանում, 1999 թվականից ապրում է Նիդերլանդներում, իսկ 2008 թվականից զբաղվում է ծաղկի վաճառքով։ 2021 թվականի հուլիսին նա բացեց BloemBoutique Anush-ի դռները Դելդենում։ Այստեղ նա առաջարկեց իր ծաղկային ձևավորումներով պատրաստած կոմպոզիցիաները ։

Նա որոշեց հետևել այս ոլորտին և ավարտվեց ծաղկեփնջերի պատրաստման ու կոմպոզիցիաների ստեղծման դասընթացը: Անուշը գնահատվել և արժանացել է գերազանց գրախոսականների, ինչը մեծացրել է նրա եռանդը ծաղկային կոմպոզիցիաներ ստեղծելու գործում։

Nieuws Armenia
    
     Վերջապես Գերմանիան արձագանքեց Ուկրաինայի խնդրանքին և որոշում կայացրեց "Լեոպարդ" տանկեր ուղարկել այս երկիր։ Այդ որոշմանը կարճ ու ցավոտ արձագանքեց Կրեմլի խոսնակ Պեսկովը, ով հետևյալն ասաց՝ "Այսքանից հետո Ռուսաստանին ոչինչ չի կապում Գերմանիայի հետ"։

Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչն է Հայաստանին կապում Ռուսաստանի հետ, երբ իբրև դաշնակից ու անվտանգության երաշխավոր համարող, միլիարդների զենք վաճառեցիք Ադրբեջանին։

Ցավոտ է՞...
    
    

Հունվարի 26-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, ֊այդ մասին տեղեկացնում է դատախազության կայքը։

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է Դատախազության բարեփոխումների առաջնահերթություններին`

դատախազների ծանրաբեռնվածության հաշվառման և վիճակագրության վարման էլեկտրոնային համակարգի ստեղծում.

դատախազների իրավական կրթության կատարելագործում. դատախազների արտաքին հաղորդակցությանն առնչվող վերապատրաստումների կազմակերպում:

Մանրամասները https://www.prosecutor.am/am/mn/8904/
    
    

Հունվարի 26-ին դեսպանությունում հյուրընկալվել էին Նիդերլանդների ավագ խորհրդականների կազմակերպության` PUM-ի մասնագետները, ովքեր անցյալ տարվա ընթացքում գործուղվել էին Հայաստան՝ օժանդակելու հայկական փոքր և միջին ընկերությունների զարգացմանը։

Ողջունելով PUM-ի ղեկավարներին և մասնագետներին՝ դեսպան Բալայանը բարձր գնահատեց շուրջ մեկ տասնամյակից ավելի տարիների PUM- ի մասնագետների աշխատանքը Հայաստանում, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձը ներդրել են և միջին ընկերությունների զարգացմանը, ինչը խորին գնահատանքի է արժանի։
    
    

Նիդերլանդները ցանկանում է սահմանափակել ապաստան հայցողների հոսքը դեպի Եվրոպա՝ սահմանային հսկողության համար ավելի շատ գումար հատկացնելով, և մերժված ապաստան հայցողներին շուտ վերադարձնելով:

Նախկինում կնքված ապաստանի վերաբերյալ համաձայնագրերն այժմ իսկապես պետք վերանայվեն։ Այս մասին ասվում է Նիդերլանդների կաբինետի հուշագրում, որտեղ մանրամասն ներկայացված են այն ծրագրերը, որոնք վարչապետ Մարկ Ռյուտեն կանցկացնի փետրվարի կեսերին ԵՄ գագաթնաժողովին:

Ծրագրերը կքննարկվեն փետրվարի 9-ին և 10-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: Այն կազմակերպվում է Նիդերլանդների նախաձեռնությամբ։


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
755 | 0 | 0
Facebook