Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երբ ռուս ժողովուրդը կհամոզվի, որ հնարավոր չէ դատարանում մերկացնել ռուս երեխային մորթող և նրա արյունը ծծող հրեային... այդ օրը, պարոնայք, հրեաների ջարդեր կլինեն»

10:53, ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ.
«Երբ ռուս ժողովուրդը կհամոզվի, որ հնարավոր չէ դատարանում մերկացնել ռուս երեխային մորթող և նրա արյունը ծծող հրեային... այդ օրը, պարոնայք, հրեաների ջարդեր կլինեն»

Հուդայական մշակույթում մարդկային զոհաբերություններով ծեսերի մասին քննարկումները ժամանակին կապված են եղել 20-րդ դարի երկրորդ տասնամյակի սկզբում Կիևում սկսված «Բեյլիսի դատավարություն» անվանյալ հաշվեհարդարի փորձի հետ: 1913 թվականին հրեա Մենդել Բեյլիսին մեղսագրվել է մասնակցություն Կիևի հոգևոր ուսումնարանի տասներկուամյա աշակերտ Անդրեյ Յաշչինսկու սպանությանը կրոնական դրդապատճառներով: Մեղադրող Վ. Պուրիշկևիչը հղում է կատարել 18-րդ դարի մոլդովացի հոգևորական Նեոֆիտին, որը նկարագրել է հրեաների կողմից ծիսական զոհաբերություններ կատարելու դեպքերն ու եղանակները: Մասնավորապես, Յուշչինսկու վերքերի բնույթը նրան հնարավորություն է տվել համեմատել այս սպանությունը ներսի մասում մեխապատված տակառի մեջ զոհին մտցնելու միջոցով սպանության հետ, որն առավել տարածված ծիսական սպանության եղանակն է եղել: Ն. Մարկովը մատնանշել է Թալմուդը որպես զոհաբերություն կատարելու գործնական ուղեցույց: Իր հերթին Ի. Պրանայտիսը հղում է կատարել ոչ թե Թալմուդին, այլ կաբալիստական ավանդույթին: Փորձագետ Տ. Բուտկևիչը հուդայականների մոտ ծիսական սպանությունը համարել է Մոլոքի պաշտամունքի դրսևորում: Փորձագետ Ի. Սիկորսկին երևույթը բացատրել է հրեաների հոգեբանական առանձնահատկություններով: Պետական դումայի ամբիոնից հնչել են ջարդերի սպառնալիքներ դատարանի արդարացնող վճռի դեպքում: «Երբ ռուս ժողովուրդը կհամոզվի, որ հնարավոր չէ դատարանում մերկացնել ռուս երեխային մորթող և նրա արյունը ծծող հրեային, երբ կհամոզվի, որ չեն օգնում ո՛չ դատարանները, ո՛չ ոստիկանությունը, ո՛չ նահանգապետերը», ո՛չ նախարարները, ո՛չ էլ բարձրագույն օրենսդրական հաստատությունները, այդ օրը, պարոնայք, հրեաների ջարդեր կլինեն»:

Անդրադառնալով Բեյլիսի մեղավորությանը՝ «Գրոզա» թերթը որպես բնորոշ ապացույց մազն է համարել. «Տղայի մարմնին վրա, - գրում է թերթը, - եղել է մորուքի մազ: Այդ մազով, որը բնորոշ է մազին փոխարինող ջհուդի բրդին, որոշվել է, որ սպանողը ջհուդ է»: Դատական փորձաքննությունը պարզել է, որ կասկածյալի մազերը նույնական չեն մահացածի մարմնին հայտնաբերված մազին:

Որպես քաղաքացիական հայց ներկայացնողների հավատարմատարներ հանդես են եկել սևհարյուրակայինների գաղափարախոսներ Ա. Շմակովը և Գ. Զամիսլովսկին, իսկ որպես փորձագետներ՝ հոգեբան Ի. Սիկորսկին և լիտվական քսենձ (քահանա) Ի. Պրանայտիսը: Նրանք բոլորն էլ դավադրապաշտական տեսության հարողներ են եղել: Դատաբժշկական փորձաքննության տվյալները ենթարկվել են կաբալիստական մեկնաբանությունների: Յուշչինսկու աջ քունքի շրջանում 13 ծակած վերքերը ծածկազերծվել են որպես 1, 8, 4 թվերի միագումար, որին համապատասխանել է հուդայականների համար սրբազան համարվող «էխադ» բառը, քանզի այդ բառով նրանք դիմավորում են մահը: «Յուշչինսկու սպանությունը և Կաբալան» գրքույկի հեղինակ Ուրանուսը 6 վերքերի նկարում տեսել է հուդայականության վեցաթև աստղը: Չորս վերքերի ուրվագծում «ալեֆ» տառն են տեսել, որը խորհրդանշում է քրմական հիերարխիայի ստորին աստիճանը: Վերքերի կոմբինացիաների միջոցով բացահայտվել է Սատուրն և Յուպիտեր մոլորակների աստղաբաշխական էզոթերիկան: Վ. Ռոզանովը Յուշչինսկու 13 վերքերից բխեցրել է նումերոլոգիական գաղտնագիրը, որն ազդարարում է, թե «Մարդը սպանվել է գլխին ու կրծքին հասցված հարվածներից, ինչպես սպանվել է Եհովային զոհաբերվող հորթը»: Կենդանակերպի քարտեզի միջոցով մեկ այլ բանաձև է գաղտնազերծվել. «Զոհաբերության դատապարտվածը հորթ է, նրա արյունը հեղված է, իսկ մարմինը Ազազելի (սատանա) բաժինն է»: Կասկածներ են հարուցել վերքերի տվյալ քանակի վրա կառուցված հիմնավորումները, որոնք տարբերվել են վերքերի մնացյալ խմբի վերաբերյալ հիմնավորումներից: Իսկ վերքերի մյուս խմբում վերքերի թիվը 45 – 47 է: Ընդ որում փորձաքննությունը միասնական եզրակացության չի հանգել.13 կամ 14 վերք եղել է զոհի գլխին: Նույնիսկ Մ. Բեյլիսի արդարացումը դավադրապաշտներին չի համոզել: Նրանցից ոմանք խոսել են դատական համակարգի՝ հրեաներին ծախված լինելու մասին: Ուրիշներն էլ ասել են, թե տվյալ սպանության հետ Բեյլիսի առնչություն չունենալը ինքնին վկայություն չէ, որ հրեաները ծիսական զոհաբերություններ չեն կատարում: Հարկ է նշել, որ «Բեյլիսի գործով» սևհարյուրակայինների դիրքորոշման քննադատները միշտ չէ, որ ճիշտ են ներկայացրել դրա էությունը: Հաճախ պնդում է արվել, թե քաղաքացիական հայցորդներն ու փորձագետները փորձել են ապացուցել, թե հրեաների միջավայրում ծիսական զոհաբերություն գոյություն է ունեցել: Իրականում միապետական ճամբարից դատավարության մասնակցներն ընդգծել են, թե ճիշտ չէ ծիսական զոհաբերությունն ամբողջ հրեա ժողովրդին վերագրելը: Նրանք ասել են, թե այդ երևույթը հատկանշական է միայն հրեական առանձին աղանդներին, մասնավորապես քասիդներին: Ճշմարիտ է նաև այն, որ սևհարյուրակային աջ մամուլը ոչ միշտ է հուդայականության ուղղությունների տարբերակում կատարել:

Նկարում՝ Բեյլիսը դատարանի դահլիճում:

(շարունակելի)

Անդրեյ Յուշչենկոյի մարմնի վերքերի տեղաբաշխման սխեման:
Անդրեյ Յուշչենկոյի մարմնի վերքերի տեղաբաշխման սխեման:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
755 | 0 | 0
Facebook