Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞րն է ջափանդի ոճը։ Օգտակար խորհուրդներ

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
12:47, հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Ո՞րն է ջափանդի ոճը։ Օգտակար խորհուրդներ

Երբևէ մտածե՞լ էիք, որ սկանդինավյան ու ճապոնական մշակույթները կունենան ընդհանրություններ։

Երբ խոսքը վերաբերում է ինտերիեր դիզայնին, ամենինչ հնարավոր է։ Այստեղ շեշտադրվում է պարզությունը, բնական տարրերը և հանգստությունը։Դիզայներները հաճախ են միաձուլում այս երկու ոճերը, որ հայտնի է ջափանդի (Japan+Scandi) անվանումով։
    
    

Ջափանդին սկանդինավյան ֆունկցիոնալության ու ճապոնական մինիմալիզմի համադրությունն է ստեղծելու արվեստային, պարզ ու բնական միջավայր։ Այս համադրությունը կարևորում է պարզ եզրագծերը, ազատ տարածքն ու բաց գույները։
    
    

Ինչո՞վ է տարբերվում ջափանդին։

Ջափանդի դիզայնը գլխավորապես կենտրոնացած է էսթետիկորեն գեղեցիկ, բայց նաև պրակտիկ ու ֆունկցիոնալ ինտերիեր ստեղծելու վրա։

Այստեղ կարող եք տեսնել չնչին մշակում անցած կահույք ու աքսեսուարներ, որոնք արտացոլում են բնության կատարյալ անկատարելությունը։ Այստեղ միմյանց հետ ներդաշնակ հակադրվում են բաց ու մուգ գույները՝ ակցենտավորելով ինչ-որ անկյուն։
    
    

Եթե կանաչ շարժման հետևորդ եք, այս ոճը հենց ձեզ համար է, քանի որ հենց ջափանդի ոճում է գերակշռում վերամշակված նյութերով կահույքի ու ինտերիեր աքսեսուարների կիրառումը։ Սա էլ հենց այն պատճառներից մեկն է, որ ջափանդին այսօր վայելում է մեծ հայտնիություն ամբողջ աշխարհում։
    
    
    

Ինչպես են համադրվում ճապոնական ու սկանդինավյան ոճերը

Եթե ծանոթ եք սկանդինավյան ոճին, ապա հաստատ գիտեք նաև հյուգեի մասին։ Այն առօրյայում սկանդինավյան հանգստության ու հանդարտության, պարզության դրսևորումն է, որը հատկապես վերջին տարիներին մեծ տարածում ունեցավ Միացյալ Նահագներում։ Ի՞նչ է առաջարկում հյուգեն։ Ամենինչ շատ պարզ է․ տունը ձեր ապաստարանն է, որտեղ ոտք դնելով պետք է լիովին մոռանալ բոլոր հոգսերն ու ամբողջովին տրվել հանգստությանը։
    
    

Համադրելով հյուգեն ճապոնական վաբի-սաբիի հետ, որը գնահատում ու խրախուսում է բնության մեջ անկատարելությունները, կստանաք նոր ջափանդի ոճը։ Ճապոնական ու սկանդինավյան ոճերի ներդաշնակ համադրության գաղտնիքը նրանում է, որ երկուսի հիմքում էլ ընկած է մինիմալիզմն ու կոմֆորտը։
    
    

Այնտեղ, որտեղ հատվում են երկու ոճերի նմանությունները, սկսվում են նաև տարբերությունները, ինչն էլ դարձնում է երկուսին եզակի։ Ճապոնական ինտերիերները սլացիկ տեսք ունեն, իսկ սկանդինավյանները՝ ավելի տաքուկ ու առօրյա։ Ճապոնականի հագեցած գույները կոնտրաստային առավելությունն են ապահովում, իսկ սկանդիավյանն օգնում է խուսափել սառը միջավայրից։
    
     Ինչպես ստեղծել ջափանդի ինտերիեր դիզայն։

Եթե սիրում եք մինիմալիզմ ու հյուգե գաղափարախոսությունը, շանսեր կան, որ նաև կհավանեք ջափանդին։ Փորձե՛ք խաղալ անմշակ տեքստուրաներով կահույքի ու ինտերիեր աքսեսուարների հետ։ Դիզայներները խորհուրդ են տալիս օգտագործել կանաչ երանգներով փափուկ կահույք, ճաշասեղաններ, մահճակալներ կամ ինտեգրել սենյակում բույսեր թարմության էֆֆեկտ ստանալու համար։

Ավելորդ իրերից ձերբազատումը նույնպես ջափանդիի բնորոշ հատկություններից է։ Ոճը կենտրոնացած է պարզ եզրագծերի ու բաց տարածքների ստեղծման վրա։ Եթե տանը մշտապես մեծ աժոտաժ է, առաջարկում ենք ստեղծել կեղծ մինիմալիզմի էֆֆեկտ։ Մտածում եք հիմա՝ դա ինչ է, այսինքն՝ օգտագործեք տարրաներ, ծաղկամաններ, մրգամաններ, զամբյուղներ, տուփեր սենյակն ավելորդ իրերից մաքրելու ու կոկիկ դասավորելու համար։ Ջափանդին հայտնի է նաև սենյակում իրերի ճշգրիտ դասավորվածությամբ։
    
    

Կենտրոնացեք սկանդինավյան տաքության վրա՝ համեմված ճապոնական ինտերիերների սլացիկության հետ։

Քանի որ ջափանդիում կարևոր են ձեռքով մշակված իրերի առկայությունը, այստեղ միևնույն կահույքը կարող է դիմակայել ժամանակի փոփոխություններին, ինչպես որ ձեր երևակայությունը կցանկանա։
    
     Այս ոճի հետ միասին երկար կկարողանաք մտերմանալ ձեր տան կահույքի ու ինտերիեր աքսեսուարների հետ, քանի որ ջափանդիում կարևորվում է մտերմությունն ու ուժեղ կապը ձեր տան՝ ապաստարանի հետ։

Չնայած որ ճապոնական ու սկանդինավյան ոճերն այնքան էլ նոր չեն, ջափանդին դեռ երկար տարիներ խոստանում է մնալ պահանջված։

Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
913 | 0 | 0
Facebook