Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեծագույն դրամատուրգ Վիլյամ Շեքսպիր

13:19, չորեքշաբթի, 15 մայիսի, 2013 թ.
Մեծագույն դրամատուրգ Վիլյամ Շեքսպիր
     Անգլերենի ուսուցչուհի Լիդա Բիլբուլյանի նախաձեռնությամբ աշակերտները ներկայացրին բոլոր ժամանակների մեծագույն դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի կյանքն ու գործունեությունը:
     Խոսեցին «Համլետ» ողբերգության մասին և «Լինել թե չլինել» մենախուսությունն արտասանեցին անգլերեն և հայերեն տարբերակներով:
     Հանրահայտ «Մադրիգալ» բանաստեղծությունը նորից հնչեց երկու լեզուներով:
     Այնուհետև աշակերտները բեմադրեցին փոքրիկ հատված «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունից, որին հաջորդեց մի հատված համանուն անգլիական ֆիլմից՝ բնագրով:
     Ցերեկույթը եզրափակվեց Շեքսպիրի հանրահայտ մտքերով, որոնք աֆորիզմներ և թևավոր խոսքեր են դարձել:
     Ողջ ցերեկույթի ընթացքում 9-րդ դասարանցիները կատարեցին անգլիական և ամերիկյան հանրահայտ երգեր:
     Ցերեկույթի պատվավոր հյուրերն էին Կրթության ազգային ինստիտուտի օտալ լեզուների ամբիոնի աշխատակիցներ Անուշ Խաչիկյանը և Հասմիկ Օհանյանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9496 | 0 | 0
Facebook