Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ամեն գիշեր նրանք նորից կույս են դառնում». միայն տարփանք տենչացող միջնադարյան թուրք բանաստեղծի պատկերացումները դրախտի մասին

09:39, հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ.
«Ամեն գիշեր նրանք նորից կույս են դառնում». միայն տարփանք տենչացող միջնադարյան թուրք բանաստեղծի պատկերացումները դրախտի մասին

«Մոհամմեդիե» ստեղծագործությունում, որը մեծ հռչակ է վայելել Թուրքիայում, նկարագրված է իսլամի հիմնադրի կյանքը: Բայց երբ բանաստեղծն անդարադարձել է Մուհամմեդի խոստացած դրախտին, ազատ թռիչք է հաղորդել թուրքական իր վավաշոտ, իգատենչ երևակայությանը և հազիվ պահպանելով արտաքին վայելչությունը, այդ «սրբազան» ստեղծագործությունում հարեմական վայելքներ ըղձացող իր անհագուրդ ախորժակն է ձևակերպել:

«Այն աշխարհում մեր բոլոր վայելքները երեք կարգի են՝ բնակարան, ուտեստ, գեղեցկություն…: Դրախտային կլինեն բնակարանները և առատություն կլինի այս նոր բնակարաններում ամեն տեսակի կերակրի առումով: Որպես սիրուհի կտրվեն միայն հուրիները, որոնք ամենափայլուն լազուրի պես են շողշողում: Հարցնում են՝ քանի որ նրանք լուսեղեն արարածներ են, ի՞նչ հնարքով պիտի հնարավոր լինի նրանց գրկել ու համբուրել: Այս հարցի պատասխանը պատրաստ է՝ նրանք շոշափելի լուսեղեն են, այնպես որ կարելի է նրանց վայելել, համբուրել, գրկել, հոգիդ գգվանքներով սնուցել: Նրանցից յուրաքանչյուրը զգեստափոխվում և զարդարվում է յոթանասուն անգամ: Ամեն ժամ հարյուր գույնի շոր են փոխում՝ կարծես ընդարձակ սրահում ճեմող սիրամարգեր լինեն: Նրանց դեմքի թարմության առջև օրն այրվում է ամոթից, նրանց խոսքի քնքշությունից լուսինը դողում է: Նրանք իրենց մարմինը չեն փչացնում երեխա ծնելով, և խանդոտության զգացմունքից նրանք բոլորովին զերծ են: Բացի իրենց մարդուց՝ նրանք ոչ մեկին չեն նայում, ո՛չ օգուտ են տալիս, ո՛չ վնաս և ամեն գիշեր նորից կույս են դառնում: Դրախտում բոլորը կլինեն երեսուներեք տարեկան, ամեն մեկին հինգ հարյուրական հուրի կտրվի, այն էլ այնպիսիները, որոնցից հարյուրն անգամ չի ունեցել ոչ ոք»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1607 | 0 | 0
Facebook