Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեծավաստակ Ղևոնդ Ալիշանին որպես ազգանուն ծառայող «ալիշան» եզրույթի ստուգաբանությունը

08:38, չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ.
Մեծավաստակ Ղևոնդ Ալիշանին որպես ազգանուն ծառայող «ալիշան» եզրույթի ստուգաբանությունը

Թուրքական ծագում ունեցող Սեֆեվյան կամ Սեֆյան տոհմը 16-րդ դարում տիրելով Իրանին, երկիրը բաժանել է նահանգների (վիլայեթների): Սահմանամերձ նահանգները կառավարվել են զինվորական կուսակալների (բեկլարբեկիների) միջոցով, որոնք որպես ռազմիկ ցեղերի առաջնորդներ կամ ամիրաներ, արաբերեն կոչվում էին «ամիր ուլ ումարա» (իշխանաց իշխան): Բեկլարբեկիներն ունեցել են անսահմանափակ իշխանություն իրենց վստահված վիլայեթում: Նրանք խաղաղ ժամանակ գլխավորել են վիլայեթի քաղաքական իշխանությունը, իսկ պատերազմների ժամանակ ղեկավարել են իրենց վիլայեթի բնակիչներով կազմավորած բանակը: Նրանց թույլ է տրվել ռազմական արշավանքների ժամանակ ծածանել սեփական դրոշը, ունենալ սեփական թմբկահարը: Այս բարձրաստիճան պաշտոնյաները սովորաբար «խան» տիտղոսն են կրել և մեծարվել են «ալիջան» (նշանակում է «փառապանծ») և «ալիշա՛ն» կամ «ազիմ ուլ շա՛ն» (նշանակում է «գերապատիվ», «բարձրապատիվ») կոչումներով:

Արդ, Ղևոնդ Ալիշանի ազգանունը «գերապատիվ» է նշանակում, որին նա, միանշանակ արժանի է, բայց, ափսոս, այն հայերեն չէ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
573 | 0 | 0
Facebook