Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Hexact-ը գործնական տարին ամփոփել է կրկնապատկված եկամուտներով

Tech News
Հեղինակ`
Tech News
12:40, չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ.
Hexact-ը գործնական տարին ամփոփել է կրկնապատկված եկամուտներով

Երևան, Հայաստան- Hexact-ն ամփոփել է 2022-գործնական տարին. չնայած տեխնոլոգիական ոլորտի դժվարություններին, ընկերությունը կրկնապատկել է եկամուտները:

Անցած տարի Hexact-ը գործարկել է իր չորրորդ պրոդուկտը՝ Hexospark-ը: Այն էլեկտրոնային փոստի ավտոմատացման և հաճախորդների կառավարման համակարգի (CRM) հարթակ է: Իր 4 պրոդուկտների՝ Hexomatic-ի, Hexowatch-ի, Hexospark-ի և Hexometer-ի կատարելագործման համար մշակվել է 59 նոր գործառույթ (feature) և 135 բարելավում (update): Hexact-ի պրոդուկտները կրկնվող ու աշխատատար պրոցեսների ավտոմատացման շնորհիվ օգնել են իրենց ավելի քան 100, 000 օգտատերերին՝ խնայելու 1, 067, 559 աշխատանքային ժամ: Միաժամանակ, նոր ռեկորդ է գրանցվել. օգտատերերը դիտարկել- «քերել» (scrape) են 4, 4 միլիոն վեբ-էջ, իսկ Hexowatch-ի միջոցով բացահայտել մոտ 4, 3 միլիոն փոփոխություն տարբեր վեբ-էջերում:

«Մենք փորձում ենք փոխել խաղի կանոնները՝ ցանկացած չափի բիզնեսի համար ավտոմատացումն ու տվյալներն իրոք հասանելի դարձնելով մեկ «քլիքով»: Եվ ես շնորհակալություն եմ հայտնում մեր հաճախորդներին, թիմին ու ներդրողներին՝ մեր ավտոմատացման շարժմանը միանալու համար» , - նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:

Hexact-ի պրոդուկտները 2022 թվականին 16 տարբեր մրցանակներ են շահել Capterra-ից, GetApp-ից, G2-ից և Software Advice-ից:

Hexact-ի մասին

«Hexact» -ի էկոհամակարգը 4 հիմնական պրոդուկտից է բաղկացած. Hexomatic-ն աշխատանքի ավտոմատացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել համացանցը որպես տվյալների սեփական աղբյուր, առանց ծրագրավորման գիտելիքների օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայությունները` կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար: Hexowatch-ը մոնիտորինգի է ենթարկում ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, տեխնոլոգիական, հասանելիության, կոդի կամ գների առցանց փոփոխությունները և ծանուցում այդ մասին: Hexospark-ը անհատականացնում է էլեկտրոնային նամակները, ավտոմատացնում հետագա քայլերը և նպաստում վաճառքների ավելացմանը։ Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը։

Աղբյուրը` PR Office of Hexact
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
694 | 0 | 0
Facebook