Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես զարդարել ճաշասեղանները

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
15:11, երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ.
Ինչպես զարդարել ճաշասեղանները

Տանը բոլոր սենյակներում էլ ճիշտ ու գեղեցիկ կահավորելը հաճելի է, բայց կա մի սենյակ, որտեղ կահավորանքը ոչ միայն պետք է գեղագիտորեն սիրուն լինի, այլ նաև առօրյայում հարմար ու կիրառելի։

Ճաշասեղանի ընտրության հարցում նույնպես կարևոր է հաշվի առնել սենյակի չափսերը, սեղանի չափսերն ու փայտի կամ մետաղի որակը։ Կան նրբություններ, որոնք ցանկացած նույնիսկ ամենահասարակ ճաշասեղանն էլ կդարձնեն շքեղ, ինչպես սովոր ենք տեսնել ֆիլմերում կամ հյուրանոցներում։

1․ Մի՛ ծածկեք սեղանը սփռոցով
    
    

Այո՛, ճիշտ կարդացիք։ Ընդհանրապես պետք չէ ծածկել ճաշասեղանը, եթե ցանկանում եք ցուցադրել սեղանի փայտի յուրահատուկ տեքստուրան։ Թողե՛ք սեղանը փայլի ճաշասենյակում իր գույնով ու տեքստուրայով: Եթե վախենում եք, որ արագ կվնասվի, ապա առաջարկում ենք օգտագործել փոքրիկ տակդիրներ, որոնք հենց նախատեսված են տաք սպասքը սեղանի անմիջական շփումից հեռու պահելու համար։

2․ Սեղանի կենտրոնում օգտագործե՛ք ծաղկամաններ կամ մրգամաններ
    
    

Երբեք մի փոքր կանաչը շատ չէ սենյակում։ Եթե բնական ծաղիկների խնամքը շատ ժամանակ ու ռեսուրսներ է պահանջում ձեզանից, կարող եք ընտրել արհեստական ծաղիկներ ու բույսեր, որոնք նույնպես ճոխ ու օրգանիկ տեսք են հաղորդում ճաշասեղանի ընդհանուր տեսքին։

Խորհուրդ ենք տալիս նաև սեղանին միշտ ունենալ մրգերով լի մրգաման։ Նախ, դա լավ սովորույթ կստեղծի ընտանիքում քաղցրավենիքի փոխարեն որպես հետճաշիկ սնվել համեղ ու հյութալի մրգերով։ Երկրորդ, մրգերի գույները գեղեցիկ հակադրություն են ստեղծում հատկապես փայտե տեքստուրաների հետ։
    
    

Եթե սեղանին ցանկանում եք դնել և՛ ծաղկամաններ, և՛ մոմակալներ, և՛ այլ փոքրիկ ատրիբուտներ, որոնցից, հստակ գիտեք, որ չեք հրաժարվելու, առաջարկում ենք այդ ամենը հավաքել սկուտեղի մեջ և տեղադրել սեղանի մեջտեղում։ Սկուտեղը կարող է լինել ինչպես կլոր, այնպես էլ ուղղանկյուն։

3․ Ավելացրե՛ք կախովի ջահեր
    
    

Հոգնե՞լ եք արդեն մաքրել առաստաղից ձիգ ամրացված ջահերը։ Առաջարկում ենք օգտագործել կախվող ջահերը, որոնք ոչ միայն հարմար են մաքրելիս, այլ նաև սենյակը միաժամանակ լցնում են ճոխությամբ ու պարզությամբ։ Դրանք կենտրոնացնում են լույսը այնտեղ, որտեղ պետք է․ այս դեպքում ճաշասեղանի վրա՝ դարձնելով այն առանձնահատուկ։

4․ Դուրս ենք հանում պահարաններում մոռացված սպասքը
    
    

Վերջապես, եկել է ժամանակը դուրս հանել վաղուց մոռացված սպասքը։ Եթե ոչ հիմա, ապա էլ երբ է գալու գեղեցիկ սպասքը վայելելու ժամանակը ու դարձնելու լավագույն հիշողությունների կրողը։ 2022 թ․ նորաձև է կերամիկական հիմքով սպասքը, իսկ մենք համոզված ենք, որ այդպիսինները շատ ունեք թաքնված ձեր պահոցներում։ Եթե չունեք, այցելեք Ashley Homestore կահույքի սրահ, այստեղ փորձառու խորհրդատուների ուղեկցությամբ կգտնեք ձեր ճաշասեղանին համապատասխան սպասք։

5․ Գորգերին պետք չէ թերագնահատել
    
    

Սենյակի ամբողջական տեսքի համար անհրաժեշտ են ճիշտ ընտրված գորգեր։ Կարևոր է, որ ճաշասեղանն ու աթոռները լիովին տեղավորվեն գորգի վրա։ Սա նշանակում է, որ նվազագույնը 60 սմ ճաշասեղանի բոլոր կողմերից պետք է մնա ազատ տարածություն, որպեսզի աթոռից վեր կենալիս այն դուրս չգա գորգի մակերևույթից։

Արդեն ունե՞ք մտքեր, թե ինչպես եք զարդարելու ճաշասեղանը, կիսվեք դրանցով մեզ հետ։

Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
723 | 0 | 0
Facebook