Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հոբելյան» եզրույթի ստուգաբանությունը

19:27, շաբաթ, 07 հունվարի, 2023 թ.
«Հոբելյան» եզրույթի ստուգաբանությունը

Որևէ նշանավոր իրադարձության կլոր տարեդարձին մեր օրերում «հոբելյան» անունն են տալիս: Մինչդեռ շատ հնում հոբելյան է համարվել 50 տարին ու նաև դրա կրկնապատիկը, եռապատիկը և հաջորդ բոլոր պատիկները: «Հոբելյան» եզրույթը ծագել է հինհրեական «յոոբեել» («խոյի եղջյուր») եզրույթից: Հենց այս եզրույթով է անվանդարվել Մովսես մարգարեի սահմանած այն տարին, որը հաջորդելու էր 7 X 7 = 49 տարվան, այսինքն 50-րդ տարվան (հոբելյանը մեծամասշտաբ տոնակատարությամբ նշանավորելու մեկնարկը տրվել է խոյի եղջյուրից պատրաստաված շեփորն հնչեցնելով):

Հոբելյանական տարվա «պատվին» նախկին հողատերերին են վերադարձվել նրանցից խլված և վաճառված կամ գրավադրված հողերը, ստրուկներն ազատություն են ստացել, պարտք վերցրածներին ներվել է նրանց պարտքը: Հենց այստեղից էլ սկզբնավորվել է 49 տարով վարձակալության տալու կարգը: Իմացեք նաև, որ անտիկվարիատ է համարվում այն իրը, որը 49-ից ավելի տարիք ունի:

Ավանդաբար «ոսկե» հոբելյան է համարվում 50 ամյակը (ինչպես նաև 100 ամյակը և 1000 ամյակը): Սակայն հիմա «հոբելյան» են անվանում բոլոր կլոր տարեթվերը, օրինակ, ծննդյան օրերը, երբ լրանում է մարդու 10, 20, 30, 40, 50 և հետագա կլոր տարիները: Ընդ որում հոբելյանական են համարվում նաև 25 տարեթիվը և 33 տարին (Հիսուսի տարիքը): Ներկայում երբեմն նույնիսկ հոբելյանական են համարում 5 տարեկանը և դրա բազմապատիկ տարիները:

Լինում են նաև այլ հոբելյաններ.օրինակ, ծրագրավորողները հոբելյանական են համարում 16, 32 և 64 տարիները:

Նկարում՝ հոբելյանական աղանդերային բալը, որը հեղինակել ֆրանսիացի խոհարար Օգյուստ Էսկոֆյեն՝ Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհու Ադամանդյա հոբելյանի առթիվ, 1897 թվականին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1150 | 0 | 0
Facebook