Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հին Հռոմում տեղի ունեցած առաջին ապահարզանը

20:26, ուրբաթ, 06 հունվարի, 2023 թ.
Հին Հռոմում տեղի ունեցած առաջին ապահարզանը

Հին հեղինակներն ասում են, թե Հռոմի հիմնադրումից նույնիսկ 500 տարի առաջ և հիմնադրումից հարյուրամյակներ անց ո՛չ Լացիումում, ո՛չ Հռոմում ամուսնական կյանքին առնչվող թեկուզ մեկ գործ չի քննվել, որովհետև այդ ժամանակ ապահարզանի պատճառներ դեռևս չեն եղել: Այդ նույն պատմագիրները պնդել են, թե ամուսնական կյանքին և ապահարզանին առնչվող առաջին գործը, որն իրավաբանական կարգավորման անհրաժեշտություն է հարուցել, ծագել է մ.թ.ա. 231 թվականին, երբ Ռուգա մականվամբ ոմն Սուպրիոս Կարվալիոս բաժանվել է իր կնոջից: : Այս անձնավորությունն իր կնոջը շատ է հարգել և թունդ սիրել է, բայց կինը, ավա՛ղ, անպտուղ է եղել:

Ցենզորները Կարվալիոսին ստիպել են երդվել, որ ուրիշ կնոջ հետ ամուսնանալու մտադրությունը պայմանավորված է տոհմի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ և որ ինքն այլ կնոջ հետ ամուսնանում է հանուն որդեծնության: Եվ Կարվալիոսը, չնայած կնոջ նկատմամբ տածած սիրուն, նախընտրել է երդման սրբությունը:

Այդպիսին է եղել առաջին ապահարզանը հին Հռոմում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
725 | 0 | 0
Facebook