Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի քանի հետաքրքիր փաստ հին հույն փիլիսոփաների մասին

23:23, երեքշաբթի, 03 հունվարի, 2023 թ.
Մի քանի հետաքրքիր փաստ հին հույն փիլիսոփաների մասին

Պլատոնը եղել է ոչ միայն մեծ փիլիոսփա, այլև օլիմպիական չեմպիոն: Նա երկու անգամ հաղթել է բռնցաքամարտի և ըմբշամարտի խառնուրդ այն մարզաձևի մրցումներում, որը «պանկրատիոն» է անվանվել:

***

Սոփեստ փիլիսոփաները մեկ միասնական խմբավորում չեն եղել ո՛չ սոցիալ-քաղաքական կողմնորոշման առումով (օրինակ՝ Պրոտագորասը ստրակատիրական ժողովրդավարության կողմնակից է հանդիսացել, իսկ Կրիտիոսը ժողովրդավարության թշնամի է եղել), ոչ էլ հին հունական ավելի վաղ շրջանի փիլիսոփայության նկատմամբ վերաբերմունքով (Պրոտագորասը հենվել է Հերակլիդեսի, իսկ Գորգիեսը և Անտիֆոնտեսը՝ հելենական դպրոցի գաղափարների վրա):

***

Երբ փիլիսոփա Թալեսի հարցրել են, թե աշխարհում ինչն է ամենադժվարը, պատասխանել է՝ ինքն իրեն ճանաչելը, իսկ այն հարցին, թե ինչն է ամենահեշտը, պատասխանել է՝ մեկ ուրիշին խորհուրդ տալը:

Թալեսը պնդել է, թե ճակատագրին երեք բանի համար է երախտապարտ. նախ նրա համար, որ ինքը մարդ է և ոչ թե կենդանի, երկրորդը, որ ինքը տղամարդ է և ոչ թե կին, իսկ երրորդը, որ ինքը հելլեն է և ոչ թե բարբարոս:

***

Պլուտարքոսի համոզմամբ վայրի կենդանիներից վատթարագույնը բռնապետն է, իսկ ընտանի կենդանիներից ամենավատը՝ շողոքորթը:

***

Երբ փիլիսոփա, պետական գործիչ և օրենսդիր Սոլոնին հարցրել են, թե արդյո՞ք ինքն աթենացիներին լավագույն օրենքներն է տվել, նա պատասխանել է. «Այո, տվել եմ լավագույնն այն օրենքներից, որոնք նրանք կարող էին ընդունել»:

***

«Օրենքները, - ասել է Սոլոնը, -նման են սարդոստայնի. եթե դրա մեջ ընկնում է անզորն ու թեթև քաշ ունեցողը, այն դիմանում է, եթե խոշորն է ընկնում, պատռում է այդ սարդոստայնը և դուրս է պրծնում»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1430 | 0 | 0
Facebook