Թոփ 5 Խմորեղենները Ամանորի համար
Ամանորը սիրելի տոն է բոլորի համար։ Մարդիկ աշխատում են ամբողջ տարին, որպեսզի տարվա վերջին հանգստանան և իրենց ժամանակը անցկացնեն իրենց ընտանիքի ու ընկերների հետ։ Ամանորը հիանալի տոն է մոտ և հեռու բարեկամներին ու ընկերներին տեսնելու համար նույնպես։ Յուրաքանչյուրը, սակայն յուրովի է տոնում Ամանորը։ Մեկը՝ ընտանիքի հետ, մյուսը՝ ընկերների, երրորդն էլ մնում է տանը և դիտում ամանորյա ֆիլմեր համեղ ուտելիքներով շրջապատված։ Ուտելիքը մեծ դեր է զբաղեցնում ամանորյա տոնախմբության մեջ։ Յուրաքանչյուր ազգ պատրաստում է իր ավանդական ուտելիքները և սեղանը լցնում սիրված խմիչքներով։ Կան ուտեստներ, որոնք անփոխարինելի են բոլոր մշակույթներում և որոնք ընդհանուր են բոլորի համար, դրանց թվին է պատկանում հնդկահավը, պանրի տեսականին, մսի տեսականին և այլն։ Ամանորին սեղաններից անպակաս են նաև խմորեղենները, խմորեղենների տեսականին կարելի է ասել պարտադիր է բոլորի համար։ Ոմանք պատրաստում են, ոմանք էլ նախընտրում են պատվիրել խմորեղեն կամ գնել տորթեր։ Հայերը սիրում են ամանորյա սեղանին տեսնել այն ամենը ինչ հայկական է ու ավանդական։ Նույնիսկ քաղցրավենիքը ձգտում են դարձնել մաքսիմալ հայկական։ Փախլավան տարածված հրուշակեղեն է, որը պատրաստվում է շերտավոր խմորից օշարակի մեջ թաթախված ընկույզով։ Այն լայնորեն տարածված է Մերձավոր Արևելքի ժողովուրդների խոհանոցում, ամենից շատ՝ հայկական, արաբական։ Փախլավան պատրաստում են նաև հույներն ու բուլղարացիները։ Փախլավան ուղղակի քաղցրավենիք չէ, այն ունի երկար պատմություն։ Պատմաբան Նուրի Ջանլիի խոսքերով՝ քաղցրավենիքի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 15-րդ դարին։ «Փախլավայի համար բարակ խմոր պատրաստելու ավանդույթը եկել է ասորիներից։ Սուլթան Մեհմեդ Երկրորդի ժամանակների խոհարարական գրքի համաձայն՝ առաջին փախլավան պատրաստվել է 1453 թվականի օգոստոսին արքայական պալատում։ Ասում են, որ սուլթանին այնքան է դուր եկել խոհարարի հայտնագործությունը, որ նա հրամայել է հավերժացնել նրա բաղադրատոմսը։ Այդ օրվանից փախլավա պատրաստում են ամեն տոնի ժամանակ» ։ Փախլավան տարածված հրուշակեղեն է, որը պատրաստվում է շերտավոր խմորից օշարակի մեջ թաթախված ընկույզով։ Այն լայնորեն տարածված է Մերձավոր Արևելքի ժողովուրդների խոհանոցում, ամենից շատ՝ հայկական, արաբական։ Փախլավան պատրաստում են նաև հույներն ու բուլղարացիները։ Մրջնաբույն Մրջնաբույնը տարբեր երկրներում պատրաստվում է տարբեր բաղադրատոմսերով։ Նույնիսկ տարբեր մարզերում և քաղաքներում տարբեր բաղադրատոմս ունի։ Բոլոր մրջնաբույններին միացնում է աստվածային համը։ Մրջնաբույն թխվածքի գաղափարը ծագել է վաղ միջնադարյան պարսկական և արաբական աշխարհից՝ որպես զալաբիե, որտեղ սկզբում պատրաստվում էին խմորիչով աճեցված նմանատիպ ուտեստներ, իսկ ավելի ուշ տարածվեցին Եվրոպայում: Փենսիլվանիայի հոլանդացի ներգաղթյալները Ամերիկա բերեցին խմորիչ կերակուրը, որը հայտնի է որպես drechderkuche, և մոտ 1879 թվականին նրանք մշակեցին փխրեցուցիչի տարբերակը՝ իր նոր անվանմամբ՝ մրջնաբույն թխվածքով: Թռչնի կաթը յուրաքանչյուր ամանորյա սեղանի ցանկալի քաղցրավենիքներից է։ Բոլորն էլ սիրում են, քանի որ այն հիշեցնում է շատերին իրենց մանկությունը և պատանեկությունը։ Ռուսաստան այն նույնպես հայտնի քաղցրավենիք է, որի անունով կա նաև կոնֆետներ, որոնք նույնպես բավականին հայտնի է։ Այս թխվածքը ինչպես նաև համանուն կոնֆետը, շատ թեթև և միաժամանակ սնուցող համ ունի, այն հիանալի է սուրճի կամ թեյի հետ խմելու համար։ Սուրճի ու թեյի համը բազմապատկում է, և դարձնում անմահական։ Թռչնի կաթ պատրաստելը նաև հեշտ է, ոչ մի բարդություն իրենից չի ներկայացնում և չի պահանջում շատ բաղադրիչներ։ Ինչպե՞ս պատրաստել թռչնի կաթով տորթ: Վերցրեք բոլոր անհրաժեշտ բաղադրիչները։ Եկե՛ք տեսնենք, թե ինչպես պետք է պատրաստել թռչնի կաթ։ Լվացեք ձվերը, դրանց մակերեսին կարող են վնասակար բակտերիաներ լինել։ Կոտրել դրանք խորը ամանի մեջ և հարել շաքարավազի հետ հարիչով, մինչև այն լուծվի, բայց ոչ ավելի, քան 5-6 րոպե։ Այնուհետև նրբորեն հարում ենք ալյուրն ու վանիլինը։ Պատրաստի խմորը լցնել թխելու համար նախատեսված տարայի մեջ։ Օրինակ 20 սմ. Տեղադրել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 15 րոպե։ |