Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Ուղեցույց, թե որ բազմոցը գնել

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
17:16, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.
Ուղեցույց, թե որ բազմոցը գնել

Բազմո՞ց, թե դիվան․ ինչպես էլ այն կոչեք, միևնույն է, այն մնում է հյուրասենյակում գլխավոր կահույքի կտորը․

վայր, որտեղ առաջինն եք հասնում երեկոյան հանգստանալու համար։ Այդ պատճառով էլ անչափ կարևոր է բազմոցի ճիշտ ընտրությունը։

Բազմոց գնել նշանակում է հաշվի առնել գույնը, արտաքին կտորի տեսակը, ներքին առանձնահատկություններն ու չափսերը։

Ոճը բազմոց ընտրելիս առաջնահերթ սկզբունքներից մեկն է։ Փափուկ կահույքում տարածված ոճերն են չեստերֆիլդը, դարամիջյան, ժամանակակից ամերիկյան ավանդական և քանթրի լուծումները։

Ո՞րն է դարամիջյան մոդեռն բազմոցը։
    
    

Այս բազմոցն առանձնանում է ուղիղ եզրագծերով, ձիգ տեսքով, թեք փայտե ոտքերով, ցածր բազուկներով։ Այն նաև ընդգրկում է ռետրո ոճին բնորոշ տարրեր։ Դարամիջյան բազմոցներն աչքի են ընկնում իրենց զուսպ տեսքով։


    

Ո՞րն է չեստերֆիլդ ոճով բազմոցը։

Միևնույն բարձրությամբ ետ հենված մեջքով ու բազուկներով բազմոցներն էլ պատկանում են չեստերֆիլդ ոճին։ Այստեղ հատկապես հատկանշանական դիզայներական լուծում է մեջքի կոճակավոր դիզայնը, ինչպես նաև մեջքի ու թևերի հավասարությունը։

Ո՞րն է ժամանակակից բազմոցը։
    
    

Ժամանակակից բազմոցները սովորաբար ունենում են շարժական մեջք։ Մեջքի յուրաքանչյուր հատվածը համապատասխանում է իր նստատեղին։ Այստեղ տարածված են նաև ուղիղ, քառակուսի բազուկներն ու մետաղյա ոտքերը։

Ո՞րն է ավանդական ոճով բազմոցը։
    
    

Ավանդական ոճի բազմոցները լինում են տարբեր չափսի ու ձևի։ Այնուամենայնիվ ամենատարածված ավանդական ոճի լուծումներից հայտնի են 'Lawson' կամ 'Howard' անվանումները։ Դրանք տարբերվում են իրենց կլոր ու ցածր թևերով։Ոտքերը սովորաբար լինում են կլոր, փայտե, երբեմն նաև անիվներով։

Ո՞րն է քանթրի բազմոցը։
    
    

Սրանք նաև ստացել են Bridgewater անվանումը։ Քանթրի ոճով բազմոցների ոտքերը սովորաբար ծածկված են, ունեն ցածր թևեր։ Նստատեղի ու ետնամասի կտորը կարելի է փոխել անհրաժեշտության դեպքում։

Բազմոցների ետնամասերի տեսակները

Բազմոցները բաղկացած են մի քանի մասերից, որոնց համադրությունից ստացվում է ամբողջական փափուկ կահույքը։

Եկե՛ք ծանոթանանք բազմոցների տարբեր մասերի առանձնահատկություններին, որոնք վստահ ենք, որ կօգնեն ձեզ ճիշտ ընտրություն կատարել։
    
     Ֆիքսված ետնամասերը սովորաբար պատված են լինում հաստ արտաքին կտորով։Սրանց հետ համադրվում են կոշտ նստատեղերը։
    
    

Շարժական ետնամասերը սովորաբար հաղորդում են ավելի ոչ պաշտոնական ու հանգիստ տեսք։


    

Փափուկ բարձիկներով բազմոցները դասական բազմոցներն են։ 2-3 հավասար բարձիկները կցվում են ետնամասին։

Բազմոցի թևերի տեսակները

Բազմոցի թևերի ձևից հնարավոր է հասկանալ, թե ինչ ոճի է այն պատկանում։ Ցածր թևերը սովորաբար դասական ոճի ազդանշաներն են, իսկ նեղ, բարձր թևերը խոսում են մոդեռն կամ ժամանակակից ոճի մասին։

4 ամենահայտնի բազմոցի թևերի տեսակներն են՝

Ոլորված թևերը հոմանիշ են դասական բազմոցների ու բազկաթոռների հետ։ Ծալքավոր ու ներդիր շերտերը ավելի ավանդական տեսք են հաղորդում։
    
     Լայն թևերը հարմար են հենց հենվելու ու հանգստանալու համար։

Հոուարդ թևերը դասական բազմոցներին են բնորոշ։ Դրանք ցածր թևերն են։

Քառակուսի թևերը ամենատարածվածներն են ժամանակակից ոճի բազմոցների դեպքում։
    
    

Բազմոցների ոտքերի տեսակները
    
    

Ամուր ոտքերը ցանկացած բազմոցի հենասյունն են, սակայն դրանք նաև առանձնանում են իրենց տարբերակիչ դիզայնով։

Էլեգանտ գմբեթաձև ոտքերից մինչև մետաղականներ՝ ոտքերի ճիշտ ընտրությունից փոխվում է բազմոցի ընդհանուր տեսքը։

Գլիդեր․ սրանք «անտեսանելի ոտքերն» են։Դրանք միաձուլված են ընդհանուր դիզայնին ու ծածկված կտորով։

Ցցված ոտքեր․ սրանք թեք ոտքերն են և բնորոշ են դասական ոճի բազմոցներին։

Գմբեթաձև ոտքեր․ սրանք կլոր ոտքերն են, որոնք կրկին բնորոշ են ավանդական կամ դասական բազմոցներին։

Պլինթեր․ կան նաև բազմոցներ, որոնք կարծես հենված են գետնին՝ստեղծելով գծային պատկեր

Կոնաձև ոտքեր․ այս բազմոցները բնորոշ են ժամանակակից կամ դարամիջյան ոճերին։


    

Բազմոցի տարածված կտորի տեսակներ
    
    

Ամենատարածված կտորի տեսակներից են բնական ու արհեստական կաշին, բամբակը, բուրդը, թավիշը։

Բնական կաշին ժամանակի ընթացքում հնարավոր է ճաքի/վնասվի։ Բացի այդ այն ջերմակայուն չէ, ինչը չենք կարող ասել Ashley ձեռագիր կտորի՝ դյուրաբլենդի մասին, որն ունի կտորի հարմարավետություն, բայց կաշվի տեսք։ Պահպանում է սենյակային ջերմաստիճանը, երբեք չափից դուրս չի սառում և չի տաքանում։

Բամբակյա կտորից բազմոցները հարմար են ամենօրյա օգտագործման համար։ Հեշտ է խնամել։

Բրդյա կտորով բազմոցները սենյակ են բերում ջերմություն ու լցնում այն հաճելի տեքստուրայով։ Բրդյա բազմոցները ավելի շատ խնամքի կարիք ունեն։

Թավշեպատ բազմոցները նորից վերադառնում են նորաձևություն։ Դիպչելիս շատ փափուկ են, սակայն պահանջում են շատ զգույշ խնամք, հատկապես եթե հեղուկ թափվեց։
    
    

Ամերիկյան բազմոցների նստատեղերի բարձիկները եռաշերտ են՝ սինտիպոն-սպունգ-սինտիպոն, որը բարձր որակ ապահովող լավագույն համադրությունն է։

Ընտրում ենք բազմոցի ձև - բազմոց-մահճակալից մինչև անկյունային բազմոցներ


    

Սենյակի չափսերը հասկանալու դեպքում կարելի է անցնել բազմոցի ընտրությանը։ Անկյունային, ռեքլայներ բազմոց, երկտեղ, թե երեքտեղ բազմոցներ․ կարևոր է հասկանալ սենյակի պահանջները։

Օրինակ, հենց երկտեղ բազմոցները կամ ինչպես ամերիկացիներն են անվանում loveseat-ները (հայերեն՝ սիրո նստարան) հարմար են փոքր բնակարաններում իրենց կոմպակտ տեսքի շնորհիվ։

Եթե հաճախ եք հյուրընկալում հյուրեր տանը, հարմար է ունենալ բազմոց-մահճակալ որպես քնատեղ ծառայեցնելու համար։

Մեծ առանձնատներում հարմար է օգտագործել անկյունային բազմոցները՝ ընտրելով այն չափսը, որն ամենից համապատասխանն է։


    

Ընտրեցի՞ք արդեն բազմոց։ Դեռ ո՞չ, ուրեմն առաջարկում ենք դիմել դիզայների անվճար ծառայությանը։

Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1572 | 0 | 0
Facebook