Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Անիծյա՛լ աշխարհ, ուր հզոր ոսկին...պո ռնիկին դարձնում է կույս»

09:57, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
«Անիծյա՛լ աշխարհ, ուր հզոր ոսկին...պո ռնիկին դարձնում է կույս»

Իռլանդուհի մանկամարդ աղջիկը մի օր տնից հեռանում է ու հինգ տարի չի վերադառնում: Երբ վերջապես նա տուն է մտնում, չափազանց զայրացած հայրը հարցնում է.

Այսքան տարի որտե՞ղ էիր, ա՛յ աղջիկ: Ինչո՞ւ մեզ գոնե մի երկու տող չգրեցիր այս հինգ տարիների ընթացքում: Ինչո՞ւ չզանգահարեցիր: Գիտե՞ս թե քո այդ վարմունքով ինչպիսի տառապանք ես պատճառել խեղճ մորդ:

Աղջիկն արտասվախառն պատասխանում է.

-Հայրի՛կ ես պռոստիտուտկա եմ դարձել:

-Ի՞նչ…Անամո՛թ անառակ: Եվ դու համարձակվել ես տո՞ւն մտնել…Անմիջապե՛ս հեռացիր: Դու խայտառակել, անարգել ես բարեպաշտ կաթոլիկերի մեր ընտանիքը:

- Լա՛վ, հայրի՛կ: Խնդրում եմ, մի՛ բարկացիր: Ես վերադարձել եմ զուտ նրա համար, որ մայրիկին նվիրեմ այս փառահեղ մուշտակը, տասը ննջասենյակ ունեցող առանձնատան փաստաթղթերն ու մեկ միլիոն դոլարի չեկը:

Փոքր եղբորս ուզում եմ նվիրել այս «Ռոլեքս» -ը: Իսկ քեզ՝ հայրիկ, վերջին թողարկման նոր «կաբրիոլետ» եմ նվեր բերել, որը կայանած է պատուհանի տակ: Զեզ բոլորիդ էլ հրավիրում եմ Նոր տարին դիմավորել իմ նոր զբոսանավում:

-Դու ինչ ասացի՞ր, ինչ ես դարձե՞լ, - նորից հարցնում է հայրը:

Աղջիկը կրկնում է.

-Պռոստիտուտկա՛, հայրի՛կ:

-Աստվա՛ծ իմ: Ո՞նց վախեցրիր: Քիչ էր մնում ամոթից մեռնեի: Ինձ էլ թվաց, թե դու պռոտեստանտկա (բողոքական) ես դարձել: Մո՛տ արի ու գրկի՛ր քո ծեր հայրիկին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1457 | 0 | 0
Facebook