Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարածքային համաչափ զարգացման պայքարը տապալված է․ սա խայտառակություն է, ձախողում

16:25, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
Տարածքային համաչափ զարգացման պայքարը տապալված է․ սա խայտառակություն է, ձախողում
     ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2020-ի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երևանին։ Սա խայտառակություն է, ձախողում։ 3 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մայրաքաղաքի կշիռը տնտեսության մեջ միայն աճել է. 2018 թվականին 54.1% էր, 2019 թվականին՝ 58.4%։
    
     Սա նշանակում է, որ տարածքային համաչափ զարգացման պայքարը տապալված է, պայքար «որը ձևակերպված է նաև Կառավարության 2021-2026թթ. ծրագրում» հենց այն տապալողների կողմից։
     Ու թքա՛ծ նրա վրա, ձևակերպված է թե ոչ։ Ո՞ւմ են պետք ձեր դատարկ ձևակերպումներն ու ծրագրերը, եթե իրականությունը լրիվ հակառակն է։
     2020-ի խայտառակ պատերազմից հետո, պարզից էլ պարզ է, որ մարզերի, հատկապես սահմանամերձ գոտիների «համաչափ զարգացում» -ը միֆ է, որը կոպեկ չարժի՛։
     Ու այս երեսփոխանը 2022-ի 3-րդ եռամսյակը համեմատում է 2021-ի 3-րդ եռամսյակի հետ, չընդգծելով, որ 2021-ը 2020-ի 44-օրյա խայտառակ, տապալված ու կապիտուլյացիայով ավարտված պատերազմից հետո էր, հետպատերազմյան տարի։
Աղբյուրը` Հայկ Կիսեբլյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
677 | 0 | 0
Facebook