Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ.

Հոդվածներ

Հրեական անեկդոտներ

14:41, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
Հրեական անեկդոտներ

Դատվում են հրեան և հայը: Լրագրողներին դատարանի դահլիճ չեն թողնում: Դատավարության ավարտից հետո լրագրողները հարցնում են դատավորին, թե գործն ինչ ավարտ ունեցավ:

-Դատախազին 15 տարի տրվեց, - պատասխանում է դատավորը:

***

Ապահովական գործակալը Բենիամինին համոզում է ապահովագրվել հրդեհից և կողոպուտից, որից հետո նախազգուշացնում է.

-Բայց դուք հիշեք, որ ընկերությունը չի փոխհատուցի, եթե ձեր տունն ինքներդ հրկիզեք:

Բենիամինը գոռում է տան մյուս սենյակում գտնվող կնոջը.

-Գենյա՛, ես անմիջապես էլ զգացի, որ այս գործում ինչ-որ բան մաքուր չէ:

***

Հայտնվելով դժվարին ֆինանսական վիճակում՝ երբեմնի Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Իոսիֆը փոխառություն է խնդրում մի հարուստ հրեա բանկիրից: Պայմանագիրը կնքելու ժամանակ երկրի վարչապետը բանկիրի ականջին շշնջում է.

-Ձեր որդին վտանգավոր անարխիստ է: Լավ կլինի, որ նրան արտասահման ուղարկեք, այլապես մենք ստիպված կլինենք նրան ձերբակալել:

Լսելով այդ նորությունը՝ բանկիը սեղանին է դնում ոսկե գրիչը.

-Չեմ ստորագրի, փոխառությունը չեղյալ եմ հայտարարում:

-Բայց ինչո՞ւ: Մի՞թե դուք չեք վստահում Ավստրո-Հունգարիայի միապետին:

-Չե՛մ վստահում: Սա ի՞նչ միապետություն է, որ վախենում է իմ Մովսեսից:

***

Սեմեո՛ն, հիշո՞ւմ ես, որ ինձ հարյուր դոլար ես պարտք:

-Մինչև մահ-գերեզման հիշելո՛ւ եմ:

***

Ծեր հրեան տնից դուրս գալիս մի մեծ ծիածան է տեսնում քաղաքի վրա կամար կապած: Նա երկար նայում է ծիածանին ու ինքն իրեն քրթմնջում.

-Էսպիսի բաների համար նրանք փող ունե՜ն:

***

Միացյալ նահանգների մանկապարտեզներից մեկի դաստիրարակչուհին հնգամյա երեխաներին հարցնում է, թե ով է, նրանց կարծիքով, աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր մարդը: Ճիշտ պատասխանի համար դաստիարակչուհին երկու դոլար է խոստանում: Շոտլանդական արմատներ ունեցող երեխան տալիս է սուրբ Պատրիկի անունը, իռլանդական արմատներ ունեցողը՝ սուրբ Անդրեասի, իսկ հրեա երեխան ասում է, թե բոլոր ժամանակների ամենանշանավոր մարդը Հիսուս Քրիստոսն է: Դաստիարակչուհին գովում է հրեա երեխային.

-Ճի՛շտ է: Կեցցե՛ս: Բայց չէ՞ որ դու հրեա ես, ինչո՞ւ տվեցիր Հիսուսի անունը:

-Հոգուս խորքում ես գիտեմ, որ ամենանշանավորը Մովսեսն է, բայց բիզնեսը բիզնես է մնում:

***

Եթե սարը Մուհամմեդի մոտ չի գնում, կնշանակի հրեան նրան ավելի շատ է վճարել:

***

Ռաբինովիչն ամուսնական զույգին ցույց է տալիս իր ամառանոցը, որը ցանկանում է վաճառել:

-Եկեք այսպես անենք, -ասում է նա գնորդներին, - դուք կասեք այն գինը, որը պատրաստ եք վճարել, մենք սրտանց կծիծաղենք, որից հետո գնի մասին կխոսենք:

***

Ամեն ուրբաթ տարեց աղքատ հրեան անվճար սնվում է հարուստ հրեայի տանը: Մի անգամ էլ նա ճաշելու է գալիս բոլորովին երիտասարդ մի տղամարդու հետ, որին նույնպես սեղան է նստեցնում:

-Իսկ սա՞ ով է, - հարցնում է տանտերը:

-Փեսա՛ս է: Ես նրան խոստացել եմ ամուսնությունից հետո մեկ տարի կերակրել:

***

-Ձեր խանութում վաճառվո՞ւմ են այնպիսի լուցկիներ, որոնց գլխիկները հակառակ կողմում լինեն:

Ոչ հրեա վաճառողը պատասխանում է .

-Մենք այդպիսի լուցկիներ չունենք:

Ազգությամբ հրեա վաճառողը պատասխանում է.

-Հիմա՛ կնայեմ: Վերևի դարակում կարծեմ մեկ տուփ մնացել է:

***

-Ռաբինովի՛չ, լսե՞լ ես, Իսրայելը լրջորեն հիվանդացել է:

-Հետաքրքի՛ր է, ինչո՞ւ է նա դրա կարիքն զգացել:

***

Երկու հրեայի, մեկը տասը տարով, մյուսը՝ 15 տարով դատապարտված, նույն խցում են բանտարկում: 15 տարով դատապարտվածը բախտակցին ասում է.

-Դու դռա՛ն մոտ պառկիր…քեզ շուտ են ազատելու:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
626 | 0 | 0
Facebook