Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քարի երկրում ապրող մարդը սիրահարվեց փայտին

Marine
Հեղինակ`
Marine
16:10, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ.
Քարի երկրում ապրող մարդը սիրահարվեց փայտին

«Իմ առաջին սերը փայտն է եղել» , - Բենիկ Պետրոսյան


    

Ուսանող տարիներին վերցրել է մուրճը գնացել արշավ, ու Լաստիվերում ստեղծել քարանձավ, որը հիմա համարվում է միջնադարի ժառանգություն։

Երևանում տեղի ունեցավ Քանդակագործ Բենիկ Պետրոսյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին մանրաքանդակի վարպետ Բենոի ստեղծագործությունները։

Բենիկ Պետրոսյանի ընտանիքը վաճառել է արվեստագետի արվեստանոցը և գնել բնակարան, հետագայում այն թանգարանի վերածելու նպատակով, հենց այնտեղ էլ բացվեց ցուցահանդեսը։


    

Կարապի Լճի և Պապլավոկի մոտ Բենոն 89 մեծ քարի ստեղծագործություններ է արել, որոնից միայն մեկն է մնացել «Հանգստացող աղջիկը» , ներկայացրել է որպես դիպլոմային աշխատանք։

1959 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։


    

Բենիկ Պետրոսյանի աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն հայրենիքում, այլ նաև նախկին խորհրդային երկրներում ներառյալ՝ Ռումինիայում, Հարավսլավիայում, Կանադայում, Ճապոնիայում, Սիրիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում։ 20 տարի շարունակ «Իկարոս» կոչվող գործը եղել է Շվեցարիայում և ցուցադրվել տարբեր պատկերասրահներում։

«Սովետի զինվոր» ստեղծագործությունը վանդակի մեջ փակված զինվոր էր, կողքին կոշիկները, գլխարկը, իսկ վանդակի դրսի կողմից թռչուն էր, որով էլ քանդակագործը իր լիահուսությունն է հայտնել, որ շուտով ազատություն կլինի։

Բենոն շատ է սիրել օձեր և պահել է, կինը՝ Տիկին Ալիսը հետաքրքրաշարժ դեպք մտաբերեց, պատմեց, որ երբ ամուսացան իր զավակը 3 տարեկան էր, մի անգամ Հենրիկ Մամյանին հանադիպեցին փողոցում, վերջինս քանդակագործին հարցրեց, թե բերե՞լ է արդյոք լավ գյուրզա, Բենիկը ասել է, որ աշխարհի ամենասիրուն գյուրզան է բերել և առաջարկել է այդ պահին ծանոթանալ, նկատի ուենալով կնոջը։

Ցուցադրությունը կազմակերպել էր քանդակագործի աղջիկը՝ Արևիկ Պետրոսյանը, ով նույնպես ստեղծագործում է։


     Տիկին Ալիսը ուրախությամբ է հիշում, որ նա և Բենոն հանդիպել են նրա հերթական արձանի ցուցադրության ժամանակ՝ Կարապի լճի մոտ, և հավելում, որ միասին երջանիկ ապրել են 25 տարի։

Ստեղծագործել է մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ քանդակագործության բնագավառներում, բարձր մակարդակի է հասել հատկապես մանրաքանդակի ոլորտում (500-ից ավելի) ։ «Ունենք միջնադարյան մանրակնկարչություն, ինչու՞ չունենանք նաև մանրաքանդակի դպրոց» , - գրել է քանդակագործը։

Բենիկ Պետրոսյանը երազում էր Երևանում բացվեր մանրաքանդակի միջազգային կենտրոն իր ցուցասրահով և արվեստագետներով։ Աշխարհի տարբեր ծայրերից հրավիրվեին քանդակագործներ, աշխատեին, ստեղծագործությունների մի մասն էլ թողնեին Հայաստանում, քանդակագործը հավատացած էր, որ իր ստեղծագործական ժառանգությունը հիմք կդառնա իր երազանքի իրականացմանը։


    

Բենիկ Պետրոսյանը եղել է մանրաքանդակի հիմնադիրը Հայաստանում։ Եղել է ջութակահար և մշակութային գործիչ։

Կապանում «Զանգեզուրի պար» կոչվածը, որն ունի 22 մետր երկարություն, նույնպես քանդակագործի հրաշագործ ձեռքի հպումի արդյունքն է։

Արվեստագետի աշխատանքներում գերակշռում էր Ադամի և Եվա պատկերները միասին։

Հաճարենիի մեկ ճյուղից Բենոն կարողացել է ստանալ Հիսուս Քրիստոսի պատկերը՝ խաչված վիջակում։


     Բենիկ Պետրոսյանը պատիվ է ունեցել 1980-ական թվականների վերջին ստեղծելու «Արտավազդ» միջազգային մրցանակը՝ թատերական գործիչների համար։

Այն ստեղծագործությունը, որտեղ քանդակված էին ոտքեր և մկներ կոչվում էր «Գիշերային մղձավանջ» , այն տարբերվող աշխատաքների շարքում էր։

Բենոն բազմաժանր և բազմանյութ ստեղծագործող էր՝ բրոնզից մինչև երկաթ, այլումինից մինչև պլաստմասսա, քար ու փայտից մինչև արծաթ։ Նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին մոմակալներին պետք է արվեստի շունչ տար։

Եղիազարյան Ռոզան՝ քանդակագործի լավ ընկերը, սրտի ափսոսանքով, բայց ժպիտով է հիշում, թե ինչպես է հրաժարվել գինի խմել նրա հետ, բայց շտապել է ուղղել սխալը և հետը գինի բերելով ասեց ․ «Այսօր խմենք Բենոյի չխմված գինին» ։


    
    
    

ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանողուհի Մարինե Դվոյան


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
630 | 0 | 0
Facebook