Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կենդանակերպի նշանների և համաստեղությունների անունների ծագման մասին

15:40, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ.
Կենդանակերպի նշանների և համաստեղությունների անունների ծագման մասին

Աղեղնավորից մինչև Ձուկ համաստեղություն երկնքում տարածվել են երեք ապոլլոնական և երկու զևսական համաստեղություն: Զևսական են եղել թևավոր Պեգաս ձին և աստվածների արքայի սրբազան թռչունը՝ Արծիվը, որը վաղնջական ժամանակներում Պրոմեթևսի լյարդն էր կտցահարում: Այս Արծվին, Զևսի համաձայնությամբ, խոցել է Հերակլեսի արձակած նետը: Պրոմեթևսն ազատագրվել է, և Հերակլես՝ Զևսի որդին, հոր ցանկության համաձայն, ավելի մեծ փառքի է արժանացել: Ապոլլոնական են եղել նրա սրբազան Կարապը և նրա կողքին՝ Քնարն ու Դելֆինը՝ ի հիշատակ նրա երգիչ Արիոնի փրկության: Այս Արիոնը մ.թ.ա. 7 – 6-րդ դարերում ապրած բանաստեղծ և երաժիշտ է եղել: Երբ նա նավով ճամփորդել է, նավաստիները որոշել են նրան սպանել ու կողոպտել: Արիոնը նրանց խնդրել է թույլ տալ իրեն վերջին անգամ երգել և երգելուց հետո նետվել է ծովը: Արիոնի երգից հմայված դելֆինը նրան ափ է հանել: Ըստ մեկ այլ տարբերակի՝ երգչին փրկելու համար դելֆինին ուղարկել է Ապոլլոնը, կամ ինքը՝ Ապոլլոնը, դելֆինի կերպարանք է առել ու փրկել է երգչին:

Ի վերջո, ամբողջ երկինքը հատող Ծիր կաթինը նույնպես ունեցել է իր առասպելաբանական բացատրությունը: Հերակլեսը թեպետ եղել է Զևսի որդին, բայց նրա մայրը մահկանացու է եղել և, որպեսզի հետագայում նա աստված դառնար, պիտի ծ ծեր Զևսի կնոջ՝ աստվածուհի Հերայի կաթը: Մինչդեռ Հերան ատել է Հերակլեսին: Խորամանկ աստված Հերմեսն իմացել է, թե Հերան երբ է քնում և մանուկ Հերակլեսին մոտեցրել է նրա ստինքին: Քիչ անց Հերան արթնացել է ու տեսնելով, որ իր պտուկը երեխայի բերանում է, մի կողմ է հրել նրան. Կաթը ցայտել է ու գոյացրել Ծիր կաթինը:

Այսպիսին է եղել այս երկնային առասպելաբանությունը: Աստղագետների համար Ծիր կաթինը փոխարինել է կորդինատների ցանցին: Աստղերն այսպես են անվանվել. «Ցեֆեայի (դա Եթովպիայի թագավոր Կեփևսն է՝ Բելոսի որդին, Կասսիպեայի ամուսինը, Անդրոմեդայի հայրը) աջ ոտքին, Ցեֆեայի ձախ ոտքին, նրա գոտու աջ կողմում, նրա աջ ուսին, նրա աջ արմունկին, նրա կրծքին, նրա ձախ ձեռքին և երեքը թագին՝ հյուսիսային, միջին և հարավային, և ընդամենը՝ Ցեֆեայի վրա տասն աստղ»: Դրանից հետո այդ աստղերից յուրաքանչյուրի համար երկնքի կամարում հաշվարկվել է երկայնությունն ու լայնությունը:

Տինտորետտո. «Ծիր կաթինի առաջացումը»

Տինտորետտո. «Ծիր կաթինի առաջացումը»
Տինտորետտո. «Ծիր կաթինի առաջացումը»
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
940 | 0 | 0
Facebook