Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Կենդանակերպի նշանների և համաստեղությունների անունների ծագման մասին

20:36, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2022 թ.
Կենդանակերպի նշանների և համաստեղությունների անունների ծագման մասին

Հորիզոնից վեր համաստեղությունները դասավորվել են առասպելաբանական հինգ խմբերով: Ձկների և Խոյի վերաբերյալ հորինվել է Պերսևսի մասին առասպելը: Այստեղ ամենավերևում Եթովպիայի Կեփևս թագավորն է և նրա կինը՝ Կասսիոպեան, որը պարծեցել էր, թե ինքը ծովային նիմփաներից (հավերժահարսերից) էլ գեղեցիկ է: Այս ինքնահավան կնոջը պատժելու համար ծովերի աստված Պոսեյդոնը նրանց երկրի վրա է ուղարկում հրեշավոր Կետին, որի համաստեղությունը տեսանելի է հորիզոնի վերևում: Եթովպիայի արքայական ընտանիքը ստիպված է լինում Կետին զոհաբերել իրենց դստերը՝ Անդրոմեդային. նա փռված է համաստեղությունների միջակայքում: Բայց Անդրոմեդային փրկում է թևավոր սանդալներ հագած հերոս Պերսևսը, որը երկնքում Անդրոմեդայի կողմն է թռչում Ցլի համաստեղության կողմից: Ցլի և Երկվորյակների կողքին մոլեգնում է Երկրի որդին՝ վայրի որսորդ Օրիոնը: Նա փորձել է հարձակվել Արտեմիս աստվածուհու վրա, բայց աստվածուհին օգնության է կանչել Կարիճին, և Կարիճը խայթել է Օրիոնի ոտքը: Ե՛վ Կարիճը, և՛ Օրիոնն իր երկու որսկան շներով (Մեծ շուն և Փոքր շուն) երկինք են տարվել: Բայց Օրիոնը երկնքում էլ չի խաղաղվել. այստեղ նա սկսել է հետապնդել տիտան Ատլասի և նրա կին Օվկիանուհի Պլեյոնեի դուստրերին՝ նիմփաներ Պլեադային և Հիադային, որոնք ժամանակին կերակերել էին Դիոնիսոս աստծուն: Նիմփաները Օրիոնից թաքնվում են Ցուլի համաստեղությունում: Այս լկտի գործողություններին վերևից նայում է Կառավար համաստեղությունը՝ ուսին առած պայծառ աստղ Կապելլային: «Կապելլա» ՝ նշանակում է «այծ»: Դա այն այծն է, որի կաթով սնվել է նորածին Զևսը, և որի եղջյուրը հետագայում պատկերվել է որպես Առատության եղջյուր:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
322 | 0 | 0
Facebook