Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գարնանային կորուստ

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
19:18, ուրբաթ, 10 մայիսի, 2013 թ.
Գարնանային կորուստ
     Հեռվացրեց, քեզ խլեց ինձանից...գարունը: Մոռանալ գուցե չստացվեց, բայց հպարտ ձևացանք թեʹ դու, թեʹ ես ու փորձեր չեղան վերսկսել, հաշտվել, հասկանալ կամ ներել:
     Հեռացանք առանց հետ նայելու, խեղդելով կարոտ ու կարիք, որ հպարտ մնանք, թեկուզ զոհելով ամենաթանկը` կորցնելով մեկս մյուսին: Գուցե ավելորդ եսասիրություն, գուցե անվստահություն, չգիտեմ ի՞նչ կոտրեց մեր մեջ այդ գարունը, ինչու՞ էլ ամենասպասվածդ չեմ, էլ ինչու՞ զանգերդ չկան իմ սպասված զանգերի ցուցակում, այդ ի՞նչ փոխեց այդ գարունը, որ կարոտիս արդեն տարով ես դիմանում: ՈՒ՞մ հետ ես հիմա ծիծաղում, ու՞մ կարոտին չես դիմանում, ո՞վ ինձնից հարազատ դարձավ, ո՞վ քեզ ավելի լավ հասկացավ:
     Ժամանկն իրոք փոխեց շատ բան, էլ չկա մեր ճամփի այն ջարդված մեքենան, էլ ոչ ոք նրա մոտ չի գնա, այն թող մերը մնա: Մերը...էլ չունենք ընդհանուր ոչինչ, բացի անցյալից, միասին անցկացրած այն լավ օրերից: Քեզանից մնացին նկարներ, մի քանի երգ ու նվեր, անկատար խոստումներ`
     ՈՒ իրոք թվում էր, թե չեն բաժանի:
     Իմ ամեն շնչի մեջ քո բույրն էր, քեզանից այդ բույրն էլ մնաց....2 օր առաջ փողոցում մի տղա քեզնով էր բուրում, նա անցավ իմ կողքով ու զգացի, որ սիրտս արագ է զարկում, որ ինչ որ հարազատ բան, մնաց օծանելիքի այդ բույրում: Մեր հանդիպումներից հետո հաճախ նույն կերպ էի բուրում ու քեզ մի տեսակ կողքիս էի զգում, այդ օրն էլ զգացի:
     Գարունը այս տարի առանց քեզ եկավ..քեզնից մնացած հուշերը մեջս եռում են...օրեր ու ժամեր, վայրեր ու մարդիկ, մի կտոր կարոտ ու չասված խոսքեր, կույր հպարտություն ու կորցրած ընկեր:
    
     Նյութի աղբյուրը` http://sinederella.blogspot.com/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4938 | 1 | 0
Facebook