Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.

Հոդվածներ

Կարմրուկից մահացած էրցհերցոգուհին

21:32, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2022 թ.
Կարմրուկից մահացած էրցհերցոգուհին

Սա Սոֆիա Ֆրեդերիկ Դորոթեա Մարի Ժոզեֆն է՝ Ավստրիայի կայսրուհի Եղիսաբեթ Վիտտելբախցու և կայսր Ֆրանց-Իոսիֆի ավագ դուստրը:

Ծնվել է 1855 թվականի մարտի 5-ին, Վիեննայում, մահացել է 1857 թվականի մայիսի 29-ին, Բուդապեշտում: Իր կարճատև կյանքի ընթացքում նրան խնամել ու դաստիարակել է ոչ թե իր մայրը, այլ տատը՝ Բավարիայի էրցհերցոգուհի Սոֆիան, որի համոզմամբ Եղիսաբեթը երեխա մեծացնելու և դաստիարակելու համար պատշաճ հասունությունը չի ունեցել:

1857 թվականին ավագ Սոֆիան կրտսեր Սոֆիայի ու նրա փոքր քույր Ժիզելի հետ հանգստանալու է մեկնել Հունգարիայի Բուդապեշտ քաղաքի մոտակայքում գտնվող Օֆան բնակավայր: Այստեղ Ժիզելը հիվանդացել է ու մինչ դանդաղորեն առողջացել է, այդ ընթացքում իր հիվանդությունը (հավանաբար՝ կարմրուկ), փոխանցել է ավագ քրոջը, որի վիճակն օրեցօր վատթարացել է: Էրցհերցոգուհի տատը, հակառակ երեխայի մոր խորհրդին, պարտադրել է երեխայի բժշկի ընտրությունը, և այդ ընտրության արդյունքում աղջնակը մահացել է:

Ավելի ուշ ասվել է, թե մանուկ էրցհերցոգուհին որովայնային տիֆից է մահացել, բայց այդ վարկածն ապացուցող տեղեկություններ չկան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
344 | 0 | 0
Facebook