Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.

Հոդվածներ

«Իսկ ուժ տվե՞լ է, որ նրանք պայքարեն այդ երկրի համար»

23:30, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ.
«Իսկ ուժ տվե՞լ է, որ նրանք պայքարեն այդ երկրի համար»

Հին Հունաստանը բաժանված է եղել 54 մարզի (նոմ) : Այդ նոմերից մեկը՝ Պելոպոնես թերակղզու հարավ-արևմուտքում գտնվող Մեսենիան, երեք հարյուրամյակ եղել է հռչակավոր Սպարտայի տիրապետության ներքո և անկախություն է ստացել մ.թ.ա. 369 թվականին միայն, այն էլ շնորհիվ պելոպոնեսյան մեկ այլ հզորացած պետության՝ Թեբեի: Այսինքն՝ մեսենիացիները ոչ թե սեփական ուժերով են անկախություն նվաճել, այլ այդ անկախությունը նրանց պարզապես շնորհվել է: Ահա թե ինչու, երբ երեսունմեկ տարի անց (մ.թ.ա. 338 թվականին) Փիլիպոս 2-րդը՝ հզորացած Մակեդոնիայի թագավորը՝ Ալեքսանդր Մեծի հայրը, Աթենքի ու Թեբեի միացյալ բանակին Քերոնեայի ճակատամարտում հաղթելուց հետո ողորմածաբար հաստատել է Մեսենիայի անկախությունը, Սպարտայի էֆոր Անտիոքոսը, որ հետագայում դարձել է թագավոր, լսելով, որ Փիլիպոսը մեսենիացիներին է տվել իրենց երկիրը, հարցրել է.

«Իսկ ուժ տվե՞լ է, որ նրանք պայքարեն այդ երկրի համար»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
328 | 0 | 0
Facebook