Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գագարին բնակավայրում մեծ թափ է ստանում վարդերի ջերմոցային տնտեսությունը

14:09, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ.
Գագարին բնակավայրում մեծ թափ է ստանում վարդերի ջերմոցային տնտեսությունը
    
     Բնակավայրում արդեն մի քանի ամիս է` ընթանում են ջերմոցաշինարարական աշխատանքները։ 2 հեկտար ջերմատանը աճեցվելու են միայն հոլանդական վարդեր, որոնց տնկիները ներկրվում են արտերկրից։ Զրույցի ժամանակ մանրամասները ներկայացրեց գլխավոր ագրոնոմ Ռուզաննա Իսպիրյանը։ «Ջերմատունը հագեցած է վերջին սերնդի նորագույն տեխնոլոգիաներով, ամբողջ գործընթացը իրականացվում է ավտոմատացված համակարգերի շնորհիվ, ինչպես նաև տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավտոմատ իրականացնել բույսերի ջրամատակարարումը։ Այժմ ջերմատանը աճեցվում են 5 տեսակի վարդեր (Jumiliya, Red naomi, Avalanche, Misty bubbles, Barbados, ), որոնք բացի տեղական շուկայից կարտահանվեն նաև Ռուսաստանի Դաշնություն։» Նշեց, որ այն դրական ազդեցություն կունենա Գագարինի և հարակից բնակավայրերի բնակիչների համար, կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր։
     Տնօրեն Արշակ Համբարձումյանի խոսքով ջերմատան գաղափարը սեփականատեր և գործարար Հ.Աթանեսյաննին է։ Ա.Հ-ն նշեց, որ վայրը պատահական ընտրված չէ, երկար ուսումնասիրություններից հետո, միակ բարենպաստ պայմանները բույսի համար եղել են Գագարին բնակավայրում։ Հավելեց, որ ներկայումս ներգրավված է մոտ 25 աշխատակից։Նրա խոսքով ջերմոցային տնտեսությունը զարգանալու մեծ ներուժ ունի և տարեվերջին ծավալը կավելանա ևս 2հեկտարով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4790 | 0 | 0
Facebook