Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանդարտվիր, Սեր իմ

22:27, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2023 թ.
Հանդարտվիր, Սեր իմ
    
    
    

Ես մի սիրտ ունեմ,

Չգիտեմ կաթոլի՞կ, թե՞ ուղղափառ,

Բայց մի բան գիտեմ,

Որ սիրտս լցված է

Ու աշխատում է միայն քեզ համար…


    

Երբ ամեն առավոտ աշխարհն է բացվում-

Կես թզաչափ է աչքերիս առաջ,

Կարծես քո աչքն է աչքիս մեջ բացվում,

Կարծես ա՜րևն է ժայթքում կատաղած:


    

Սիրտս համահունչ քայլերիդ ձայնին,

Կույսի մարմնի պես դողում է անճար,

Ու քիչ է մնում վերցնեմ ձեռքերիս

Ու ափերիս մեջ հանգիստ տամ նրան:


    

Բայց ի՞նչ եմ ասում…


    

Մեկ փոթորի՛կ է,

Մեկ դողացո՜ղ ծառ,

Մեկ հանդարտ ծո՛վ է,

Մեկ գե՛տ կատաղի,

Մեկ ծառին կառչած տերև է համառ,

Մեկ լռությո՜ւն է,

Մեկ ճիչ՝ ցանկալի:


    

Սիրտս շողո՜ւմ է, բաբախո՛ւմ արագ

Գիտե՜մ, որ դու ես սրտիս մեջ պարում,

Խնդրո՜ւմ եմ ընտրիր մեղեդի մի դանդաղ

Սիրտս շա՜տ է նուրբ,

Էլ չի դիմանում:


    

Անսե՜ռ,

Բազմանուն մի երևո՜ւյթ ես,

Կես թզաչափ՝ ինձ հասնող Աշխարհից,

Թախի՜ծ ես,

Կի՜րք ես…

Մա՛հ ես և կյա՜նք ես,

Սե՜ր իմ,

Խնդրո՜ւմ եմ մի քիչ հանդարտվիր…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
915 | 0 | 0
Facebook