6 կահույք փոքր բնակարանների համար
Փոքր բնակարանի կահավորելը նման է գլուխկոտրուկի․ ավելի հարմարավետ այն դարձնելու ու տարածք խնայելու համար անվերջ վերադասավորումների մեջ եք։ Նույնիսկ եթե բնակարանում տարածքի հետ խնդիր կա, այն չի կարող սահմանափակել ստեղծագործ մտքին գտնել լուծում։ Խոսելու ենք 6 կարևոր կահույքից, որոնք և՛ առաջնահերթ են փոքր բնակարաններում, և՛ գեղագիտական առումով հաճելի են աչքին։ 1․ Ընտրեք բազմոց-մահճակալներ կամ անկյունային բազմոցներ Անկյունային բազմոցներն իդեալական տարբերակ են փոքր բնակարաններում։ Այն կրկնապատկում է նստատեղերի քանակը սենյակում ու դարձնում հյուրընկալ։ Մոդուլային անկյունային բազմոցները հնարավորություն են տալիս դասավորել բազմոցը ըստ սենյակի պահանջների։ Նեղ թևերով բազմոցները լավագույն տարբերակն են, որոնք մեծ տեղ չեն զբաղեցնի հյուրասենյակում։ Հետաքրքիր փաստ․ Բազմոց-մահճակալները հայտնագործվել են Լեոնարդ Բեյլիի կողմից 1899 թ․ ԱՄՆ-ում, հետագայում այն կատարելագործել է Բեռնարդ Կաստրոն 1991 թ․։ 2․ Ընտրեք տրանսֆորմեր սեղաններ Եթե խնդիր ունեք հյուրասենյակում մեծ սեղանի տեղադրման հետ կապված, առաջարկում ենք դիտարկել տրանսֆորմեր սեղաններ։ Դրանք ունեն բարձրացող մեխանիզմով վերնամասեր ու հարմար են առօրյայում օգտագործել և՛ որպես սուրճի սեղան, և՛ որպես փոքր ճաշասեղաններ, և՛ որպես աշխատասեղաններ։ Ashley Homestore կահույքի սրահում տրանսֆորմեր սեղանների տեսականին մեծ է, որտեղից կգտնեք ձեր ճաշակին համապատասխան մի բան։ 3․ Ընտրեք պահոցներով մահճակալներ Եթե ֆինանսապես պատրաստ էլ չեք նոր մահճակալ ձեռք բերել, մեր դիզայներն առաջարկում է գնել պահոցով նստարան՝ բենչ, որը կտեղադրեք մահճակալի դիմաց։ Ashley Homestore-ի մահճակալները նաև ունեն հավելյալ նստատեղեր, ինչը երբեք ավելորդ չէ ննջասենյակում, իսկ դե պահարանների վարդակների մասին արդեն դուք գիտեք։ 4․ Մտածեք ավանդական կահույքն օգտագործելու ալտերնատիվ տարբերակներ Փոքր բնակարանների կահավորելը մշտապես պահանջում է ստեղծագործ ճկուն մտածողություն նոր լուծումներ գտնելու ուղղությամբ տարածքը մաքսիմալ խնայելու համար։ Երբեք չսահմանափակվե՛ք տվյալ կահույքի առաջնային նպատակով։ Եթե ձեռք եք բերել կողասեղան կամ կիսասեղան կամ էլ պուֆ, դա դեռ չի նշանակում, որ չեք կարող օգտագործել որպես սեղանիկ հյուրասենյակում, հարդասեղան ննջասենյակում կամ որպես աթոռ։ Չսահմանափակելով ստեղծագործական միտքն ու երևակայությունը՝ նույնպես կարող եք ստանալ ոճային ու հարմարավետ սենյակ։ 5․ Օգտագործեք դարակաշարեր Եթե ձեր ննջասենյակն ու հյուրասենյակը միասին են, իսկ ննջասենյակում միշտ հաճելի է ունենալ սեփական տարածքի զգացողություն, առաջարկում ենք գնել դարակաշարեր։ Դրանք նախ հավելյալ պահոցներ են գրքեր, նկարներ, այլ իրեր կոկիկ դասավորելու համար, և առանց որևէ շինարարական աշխատանքների կկարողանաք մեկ սենյակը բաժանել երկու զոնաների։ 6․ Ընտրեք կլոր ճաշասեղաններ Գաղտնիք չէ, որ կլոր սեղանների շուրջ ավելի շատ մարդկանց կարելի է տեղավորել, քան քառակուսի կամ ուղղանկյուն սեղանները։ Ընտրեք փոքր կլոր սեղաններ խոհանոցի կամ հյուրասենյակի համար։ Իհարկե, Ashley Homestore-ում կարող եք գտնել նաև հենց քառակուսի սեղաններ աթոռներով ու բենչով։ Հայելիների ու հայելապատ կահույքի մասին էլ անվերջ կարելի է խոսել, քանի որ վիզուալ կարող են ընդարձակ ցույց տալ սենյակը։ Մի՛ խուսափեք փոքր սենյակներում օգտագործել խոշոր կահույք, այսպես ավելի համակցված ինտերիեր կստանաք, քան եթե սենյակում փոքր կահույքի կտորները լցնեք իրար վրա։ |