Աշնանային թրենդները ինտերիերում - 2022
Հազարամյակներ շարունակ ինտերիեր դիզայնում թրենդները ծառայել են որպես ներքին խաղաղություն գտնելու էսթետիկ միջոցներ։ Օրինակ՝ չինական ֆենգ շուի գաղափարախոսության մեջ կարևորվում է, որ սենյակի տարածական դիրքավորումը համապատասխանի դեպի սենյակ էներգիայի հոսքին կամ ճապոնական վաբի սաբի գաղափարախոսությունն առաջարկում է ընդունել բնության անկատարելությունները և ապրել դրանց հետ ներդաշնակության մեջ։
Հենց այս նույն սկզբունքներն էլ շարունակելու են գերակշռել այս աշնան թրենդներում հյուրասենյակի, ճաշասենյակի, ննջասենյակի կահավորման համար։ Շագանակագույնի տարբեր երանգները չեն դադարում միշտ լինել գրավիչ։ Սա հենց այն գույնն է, որ գերակշռում է բնության մեջ։ Շագանակագույնի տարբեր երանգներով կահույքի առկայությունը սենյակում ստեղծում է մաքսիմալ բնությանը մոտ հանգիստ միջավայր։ Շագանակագույնը ձերբազատում է սենյակում ճնշվածությունից, ֆորմալ ու սառը միջավայրից։ Այս տիպի ինտերիերներում ցանկանում ես լինել մաքսիմալ հանգիստ, ազատ ու անկաշկանդ, այսպես ասած՝ «տնավարի» ։ 21-րդ դարի թվայնացումն ու սկանդինավյան մինիմալիստական միտումների գերճնշումն այսօր արդեն ստիպում է մարդկանց վերադառնալ ավանդույթներին, որտեղ իրենց զգում են «տաքուկ ու հարմարավետ» ։ 2․ 70-ական թթ․ ոճը հետ է գալիս 3․ Ծփքերով դեկորներ Եթե 70-ական թթ․ կա մի աքսեսուար, որը սիրում են բոլորը, ծփքերով աքսեսուարներն են։ Կախվածությունն այս աքսեսուարներից սկսվել է դեռևս աշխարհահռչակ երգիչ Էլվիս Փրեսլիի որպես ռոքնռոլի արքա ասպարեզ գալով։ Ինչպե՞ս բերել Էլվիսից ոգեշնչված թրենդը ձեր տուն։ Սկսե՛ք փոխարինել հին գորգերը ծփքերով գորգերով կամ ձեր բազմոցի վրա ավելացրե՛ք տարբեր տեքստուրաներով բարձեր։ Մեծ պատի հայելիները նույնպես հետաքրքիր դեկորատիվ մոտեցում են։ 4․ Շերտավորում Ամերիկյան ինտերիերներում ընդունված պրակտիկա է այսպես ասած «շերտավորել» բազմոցները, մահճակալները կամ բազկաթոռները բարձերով, ծածկոցներով ու պլեդերով։ Այդպես ստեղծվում է ջերմ ու հարմարավետ միջավայրի իլուզիա, որտեղ ժամանակ անցկացնելը միայն հաճույք է։ 5․ Վինտաժ ծաղկամաններ Եվ վերջապես եկեք անդրադառնանք այն վինտաժային ծաղկամաններին, որ միշտ տեսել եք ձեր ինսթագրամի պատին։ Վինտաժային ծաղկամանների գրավչությունը հենց դրանց նախշերի, գույների ու հնեցվածության մեջ է, որ դարձնում է իրենց տեսակով միակն ու անկրկնելին։ Դրանք սենյակին փոխանցում են վիզուալ հետաքրքրություն։ Այս աշնանը թրենդային են կերամիկական հիմքով ու հնեցված տեքստուրաներով ծաղկամանները։ |