Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Ամեն ինչի էլ կարելի է վարժվել

13:20, կիրակի, 30 հոկտեմբերի, 2022 թ.
Ամեն ինչի էլ կարելի է վարժվել

Մի երիտասարդ վանական, որն արդեն մեկ տարի էր, ինչ ապրում ու ճգնում էր անապատում, որոշում է խորհուրդ հարցնել ծեր ճգնավորից.

-Աբբահայր, - ասում է նա, - ես արդեն մեկ տարի է այս անապատում եմ, և այդ ընթացքում մորեխներն վեց կամ յոթ անգամ գրոհել են: Դու լավ գիտես, թե դրանք ինչպիսի մեծ պատուհաս են...Դրանք ներթափանցում են ամեն տեղ, մտնումեն վրանները, մտնում են ծածկոցների տակ, հագուստների մեջ...դրանք նույնիսկ կերակրի մեջ են ցատկում...Ես այլևս չգիտեմ, թե ինչպես պայքարեմ դրանց դեմ:

Եվ ծեր ճգնավորը, որը 40 տարուց ավելի անապատում էր ապրում, նրան պատասխանում է.

-Երբ առաջին անգամ մորեխը ապուրիս մեջ ցատկեց, ես ամբողջ ապուրս թափեցի: Երկրորդ անգամ ես ապուրի միջից հանեցի մորեխին, դեն նետեցի ու ապուրս կերա: Երրորդ անգամ, երբ մորեխն ընկավ ապուրիս մեջ, ես ապուրի հետ մորեխին էլ կերա: : Իսկ հիմա, երբ ապուրիս մեջ ընկած մորեխը փորձում է դուրս գալ ափսեից, ես դա թույլ չեմ տալիս:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
389 | 0 | 0
Facebook