Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞ր գորգը ընտրել հյուրասենյակի, ճաշասենյակի կամ ննջասենյակի համար։ Խորհուրդներ ու ոգեշնչման ուղեցույց

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
14:09, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.
Ո՞ր գորգը ընտրել հյուրասենյակի, ճաշասենյակի կամ ննջասենյակի համար։ Խորհուրդներ ու ոգեշնչման ուղեցույց

Գիտեի՞ք՝ գորգերը համարվում են տան 5-րդ պատը, այդ պատճառով էլ գորգերի ճիշտ ընտրությունն այնքան կարևոր է, որքան պատի գույն որոշելը։

Ոճային ու գունային գորգերի տեսականու բազմազանության մեջ խճճվել կարելի է։ Ահա ձեզ ենք ներկայացնում ուղեցույց, որտեղ կգտնեք գորգերի չափսերի, ոճի ու գույների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն սենյակին տեսողական ծավալ հաղորդելու համար։


    

Ինչպես ընտրել գորգ հյուրասենյակի համար

Չափսն իրոք կարևոր է, երբ ընտրելու ենք հյուրասենյակի համար գորգ։ Շատ հյուրասենյակներ բավականին ճկուն են դիզայնի պլանավորման հարցում։ Առաջարկում ենք արագ աչքի անցկացնել մեր հյուրասենյակի դիզայնի պլանավորման ուղեցույցը։
    
    

Եթե սենյակը ընդարձակ է, կարող եք ընտրել 200x250 սմ կամ 230x384 սմ գորգեր։ Այս գորգերը ամբողջությամբ հատակին դրված տեղավորում են կահույքն ու աքսեսուարները։

Եթե հյուրասենյակը փոքր է, ապա գորգը գոնե պետք է տեղավորի միայն բազմոցների առջևի ոտքերը։ Սա ստեղծում է ներդաշնակ միջավայր։ Այստեղ կարևոր դերակատարում ունի սուրճի սեղանը, և որպեսզի համոզվեք, որ գնում եք չափսերով համապատասխան սուրճի սեղան, առաջարկում ենք կարդալայս ուղեցույցը։

Սենյակում կարող եք նաև համատեղել երկու կամ ավել գորգեր, ուղղակի պետք է լինել ուշադիր, որ ձևով, գույնով, նախշերով նման լինեն միմյանց;
    
    

Ինչպես ընտրել գորգ ճաշասենյակի համար

Ճաշասենյակում գորգերի ընտրությունն այնքան էլ ճկուն չէ։ Կարևորն այն է, որ սեղանն ու աթոռներն ամբողջությամբ տեղավորվեն գորգի վրա։ Սա նշանակում է, որ նվազագույնը 60 սմ ճաշասեղանի բոլոր կողմերից պետք է մնա ազատ տարածություն, որպեսզի աթոռից վեր կենալիս այն դուրս չգա գորգի մակերևույթից։
    
    

Եթե դեռ չեք ընտրել ճաշասեղան, առաջարկում ենք ծանոթանալ ոճային ճաշասեղանների ցանկի հետ, որոնք ընտրվել են մեր դիզայներների կողմից։

Ինչպես ընտրել գորգ ննջասենյակի համար

Ննջասենյակի գորգի ընտրությունն ավելի ճկուն է։ Շատերն ընտրում են գորգ, որը մասամբ է տեղավորում մահճակալը, իսկ մյուսերն էլ ընտրում են երկու փոքր գորգեր մահճակալի երկու կողմերի համար, որտեղ մահճակալից վեր կենալիս առաջինն են ոտքերը հասնում։

230x304 սմ գորգերը տեղավորում են 1 երկտեղ մահճակալ կամ երկու մեկտեղանի մահճակալներ իրենց կողապահարաններով, նստարանով կամ դարակաշարով։

200x250 սմ գորգերը կտեղավորեն մեկուկեստեղանի մահճակալներ, իսկ եթե մի քիչ ներքևից փռվեն կտեղավորեն մահճակալի 2/3-ը՝ բաց թողնելով նաև կողապահարանները։

150x230 սմ գորգերը կտեղավորեն մեկտեղանի մահճակալներին առանց կողապահարանների։
    
    

Իհարկե, ոչ մի կանոն չի ստիպում գորգը տեղավորել մահճակալի տակ։ Եթե չեք ցանկանում գորգով փակել ձեր գեղեցիկ հատակը, կարող եք ընտրել երկու փոքր գորգեր մահճակալի երկու կողմերի համար։ Քանի որ ննջասենյակում ամենից շատն ենք սիրում լինել ոտաբոբիկ, կարևոր է հասկանալ նաև գորգի կառուցվածքը, որի մասին կարող եք կարդալ այստեղ։

Ինչպես ընտրել գորգ միջանցքի համար

Միջանցքի համար ամենատարածվածներից 50x76 սմ գորգերն են։ Միջանցքում գորգի բոլոր կողմերից 10-12 սմ-ով պետք է երևա հատակը։ Այստեղ կարևոր է, որ գորգը լինի մեջտեղում։
    
    

Ինչպես ընտրել գորգ խոհանոցի համար

Եթե ցանկանում եք գունային փոփոխություն կամ ափսեները լվանալիս լվացարանի մոտ ոտքերի համար փափուկ լինի հատակը, առաջարկում ենք 7x12 կամ 10x15 սմ գորգեր ընտրել։ Գորգի և պահարանի կամ պատի միջև հեռավորությունը պետք է լինի 15-60 սմ։ Նեղ խոհանոցներում հարմար է օգտագործել նաև ուղեգորգեր, որոնք տեսողական ծավալ են հաղորդում։


    

Այսօր շատ գորգեր ներքևի հատվածում պաշտպանված են լինում լատեքսային կամ բամբակյա ծածկույթով։ Բամբակյա ծածկույթի դեպքում հնարավոր է անհրաժեշտ լինի հավելյալ կտոր փռել գորգի տակ, իսկ լատեքսի դեպքում՝ ոչ, քանի որ այն ունի կպչողականություն։ Սենյակներում հարմար է օգտագործել բամբակյա ծածկույթով գորգերը։

Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1156 | 0 | 0
Facebook