Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սուրճի սեղանների ընտրության ուղեցույց

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
12:59, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.
Սուրճի սեղանների ընտրության ուղեցույց

Արդեն հասցրե՞լ եք տեսնել բազմաթիվ սուրճի սեղաններ, բայց դեռ չեք հասկանում՝ որ մեկն ընտրել։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ չափսերի սուրճի սեղան է անհրաժեշտ հյուրասենյակում։ Չափենք բարձրությունը


    

Չափենք բարձրությունը

Անհրաժեշտ է չափել բազմոցի՝ հատակից մինչև նստատեղ բարձրությունը։ Սուրճի սեղանի բարձրությունը պետք է լինի նույնը կամ 2 սմ և ավել բազմոցի նստատեղից։

Շեղումներ երբեմն հնարավոր են կանոնից։ Կարող եք սուրճի սեղանի բարձրությունը համապատասխանեցնել հյուրասենյակում գտնվող կահույքի այլ կտորների հետ՝ կախված դիզայներական անձնական նախասիրություններից։
    
    

Ցածր սեղանները համադրելի են մոդեռն ոճով կահավորված հյուրասենյակներում, հատկապես եթե ցանկանում ենք ուշադրությունը սևեռել բազմոցի կամ այլ կահույքի վրա։

Բարձր սեղանները առօրյայում օգտագործվել են մինչև 20-րդ դարի սկիզբը։ Նախքան ցածր սուրճի սեղանների ի հայտ գալը, տանտիրուհիներն օգտագործում էին բարձր սեղաններ թեյի կամ այլ հյուրասիրություն կազմակերպելու համար։ Բարձր սուրճի սեղանները հարմար են այն հյուրասենյակներում, որտեղ կան բարձր նստատեղերով բազմոցներ։

Այստեղ հարկ է նշել նաև բարձրացող մեխանիզմով սուրճի սեղանների մասին, որոնք հարմար են նույնիսկ բազմոցին պառկած վիճակում ինչ-որ բան վերցնելու համար, դպրոցականների կամ տանից աշխատողների համար կծառայեն որպես իդեալական գրասեղան։

Չափենք սուրճի սեղանի երկարությունը

Սուրճի սեղանի երկարությունը պետք է ծածկի բազմոցի մոտ 2/3 մասը։ Սա կօգնի, որ ստեղծվի համաչափ տարածություն բազմոցի ու սուրճի սեղանի միջև, սակայն ինչպես բոլոր կանոնները, այստեղ նույնպես հնարավոր են փոփոխություններ՝ կախված սենյակում առկա կահույքի մյուս կտորներից։
    
    

Վերջապես ո՞ր սուրճի սեղանն ընտրել

Բարձրությունն ու երկարությունը որոշելուց հետո արդեն կարող ենք խոսել սուրճի սեղանի ձևի, ոճի ու խորության մասին։

Եթե ունեք բավականին մեծ չափսերով հյուրասենյակ, կարող եք ընտրել կլոր, օվալաձև կամ հեքսագոն սուրճի սեղաններ։ Ուղղանկյուն կամ քառակուսի սուրճի սեղանները նպատակահարմար են նեղ սենյակներում։ Հավելյալ խորությամբ սուրճի սեղաններն էլ հնարավորություն են տալիս ցուցադրել ձեր ոճայինությունն ու բարձրաճաշակությունը և մատուցել բազում համովություններ։
    
     Եթե տանը կան երեխաներ, օվալ կամ կլոր փայտե սուրճի սեղանները խելացի որոշում կլինեն, քանի որ չունեն սուր անկյուններ և վտանգ չեն կարող հանդիսանալ, երբ երեխաները վազվզեն սենյակում։ Այս դեպքում պետք է նաև խուսափել ապակե սուրճի սեղաններից։ Ապակու վրա մատների հետքերը չհաշված, եթե այն կոտրվի, երեխաները կարող են վնասվել։
    
    

Ո՞րտեղ տեղադրել սուրճի սեղանը

Գնեցինք սուրճի սեղանը, եկեք հիմա հասկանանք, թե որտեղ է ավելի հարմար տեղադրել։ Բազմոցի ու սուրճի սեղանի միջև հեռավորությունը պետք է միշտ լինի 46 սմ-ից ոչ քիչ ազատ տեղաշարժի համար։ Հավելյալ պահոցները հյուրասենյակում երբեք չեն խանգարում, դրա համար էլ կարող եք ընտրել պահոցներով սուրճի սեղան։ 46 սմ-ի կանոնը գործում է նաև բազկաթոռների ու սուրճի սեղանի միջև եղած հեռավորության դեպքում, սակայն այն բացարձակ չէ, կարող է տատանվել 30-46 սմ-ի միջակայքում։ Օրինակ, հենց պուֆերի դեպքում, որոնք կարող են նաև կիրառվել որպես սուրճի սեղան, անհրաժեշտ է լինում մոտեցնել բազմոցին ոտքերը հեշտ հենելու համար։
    
    

Այլ կահույքի ու սուրճի սեղանի միջև հեռավորությունը պետք է լինի 76 սմ, իսկ փոքր սենյակներում՝ 60 սմ։

Բոլոր ճիշտ չափումներից հետո միայն սուրճի սեղանը կդառնա բոլորի կողմից սիրված վայրերից մեկը հյուրասիրվելու կամ ուղղակի ոտքերը հենելու համար։

Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1524 | 0 | 0
Facebook