Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեխաները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թիրախում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
13:23, կիրակի, 02 հոկտեմբերի, 2022 թ.
Երեխաները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թիրախում

Sunday, 18 September 2022

Երեխաները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թիրախում

Երեխաները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թիրախում.
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում քաղաքացիական բնակչությունը և կենսական հանրային ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները, գտնվել են ադրբեջանական ԶՈՒչտարբերակված թիրախավորման ներքո՝ խախտելով քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ: Պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տեղակատվությունը վկայում է ուսումնական հաստատությունների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակների կիրառման մասին: Ինչպես նշում է ՄԻՊ-ը, ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին։
«Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը ամեն կարգի անվայելուչ ոտնձգություններից: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ապահովում են նրանց պաշտպանությունը և օգնությունը, որոնք նրանց համար պահանջվում են հասակի կամ ցանկացած այլ պատճառով», - ամրագրված է «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի կոնվենցիաներին կից Արձանագրություն 1-ի 77-րդ հոդվածում։
Այս կարևոր սկզբունքն ամրագրվում է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 38-րդ հոդվածով. «Մասնակից պետությունները պարտավորվում են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, որոնք կիրառվում են զինված ընդհարումների դեպքում և առնչվում են երեխաներին, և ապահովել դրանց նկատմամբ հարգանքը» ։
Չնայած վերոնշյալ և նմանատիպ այլ իրավական նորմերի առկայությանը, երեխաները, այնուամենայնիվ, հայտնվեցին Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի թիրախում։
Երեխաների պաշտպանության ցանցը ևս վկայում է, որ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինված ագրեսիայի հետևանքով խախտվել են երեխաների կյանքի, առողջության, անվտանգ և ապահով միջավայրում ապրելու, ընտանիքում և համայնքում ապրելու, անձնային զարգացման ու պաշտպանության, կրթության և մի շարք իրավունքներ:
Երեխաների պաշտպանության ցանցը կոչ է անում միջազգային գործընկեր կառույցներին համարժեք արձագանքելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում ապրող երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին և գործնական քայլեր ձեռնարկել ագրեսիան դատապարտելու և դրանց հրատապ վերացման ուղղությամբ:
..............................................................................
Children under the target of the Azerbaijan military aggression
The monitoring of the Republic of Armenia’s Human Rights Defender (HRD) staff and the study of the so far collected facts indicate that on September 13-14, 2022, the civilian population and vital public infrastructures, including educational institutions in Armenia (the Syunik, Gegharkunik, and Vayots Dzor Provinces) have been under undifferentiated targeting by the Azerbaijani armed forces, which violates the rights of civilians, including children, guaranteed by international legal acts. The information gathered by the HRD office indicates that the armed forces of Azerbaijan used various weapons on Armenian educational institutions. The HRD office states that the use of weapons by the Azerbaijani armed forces was most intensive during the hours when children attended schools and kindergartens.
"Children should be treated with special respect and provided with protection from any form of inappropriate harassment. All sides involved in a conflict should ensure their protection and support, which is required for their age or for any other reason." States Protocol 1 of the 77th article attached to Geneva’s "Regarding the Protection of International Armed Conflict Victims" conventions.
This important principle is also reinforced by the 38th article of the United Nations Convention about children’s rights. "Participant countries are required to respect the norms of international humanitarian rights, which are applied in case of armed conflicts and relate to children, and ensure respect towards them".
Regardless of the existence of the abovementioned and similar legal norms, children appeared under the target of the Azerbaijani large-scale military aggression.
Child Protection Network also claims that in Syunik, Gegharkunik, and Vayots Dzor Provinces, as a result of the Azerbaijani attack, the rights of children to life, health, education, to live in a safe and secure environment, to live in a family, and community, to personal development, to protection and other rights have been violated.
Child Protection Network calls on international partners to respond appropriately to the rough violations of children’s rights in Syunik, Gegharkunik, and Vayots Dzor Provinces resulting from the Azerbaijani armed forces’ attack, and to take practical steps towards their urgent elimination.
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1126 | 0 | 0
Facebook