Երբ ձրի կամ շատ էժան գնով առաջարկվում է ինչ-որ մի բարիք, պետք է գրեթե համոզված լինել, որ այդ առաջարկը սպառողին մեծի մասամբ մոլորեցնելու և խաբելու քողարկված միտում է պարունակում: Այս դարձվածքը հաճախ կիրառվում է խարդախողների գործուներության վերաբերյալ, քանզի նրանք միամիտ մարդկաց իբրև թե ձրի կամ չափազանց էժան գնով մի որևէ ապրանք են առաջարկում:
Ձրի պանիրը թակարդում դրված խայծ է: Տրոյացիների ժամանակներում ու դրանից էլ շատ առաջ շատ քչերն են եղել, որ հրաժարվել են ձրի պանրից:
Համարվում է, որ այս դարձվածքն առաջինն արտաբերել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը (1979 - 1990): Պատասխանելով վճարովի և անվճար բժշկական ծառայությունների վերաբերյալ հարցին՝ «Երկաթե լեդի» մականվանն արժանացած այս ուժեղ պետական գործիչը, հավանաբար, վերաձևակերպել ու պատկերավոր է դարձրել «Ձրի ճաշեր չեն լինում» (there's no such thing as a free lunch) անգլիական ասացվածքը: