Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Բաժակը կիսով չափ լիքն է» կամ «Բաժակը կիսով չափ դատարկ է» դարձվածքների մասին

23:04, կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ.
«Բաժակը կիսով չափ լիքն է» կամ «Բաժակը կիսով չափ դատարկ է» դարձվածքների մասին

Այս դարձվածքները գործածում են կյանքի որոշակի իրավիճակի նկատմամբ որևէ մեկի վերաբերմունքը բնութագրելու համար: Լավատեսները բաժակը կիսով չափ լիքն են տեսնում, իսկ հոռետեսների աչքին բաժակը կիսով չափ դատարկ է երևում: Լավատեսները սովորաբար առավել երջանիկ են ու հաջողակ, քան հոռետեսները, քանի որ նրանց բնորոշ է պոզիտիվ մտածողությունը, որը դժվարություններ ծագելու դեպքում հնարավորություն է տալիս խուսափել ընկճախտային վիճակից, թևաթափ չլինել ու արագ հասնել նպատակին: Ուինստթոն Չերչիլն ասել է.

«Հոռետեսն ամեն հնարավորության դեպքում դժվարություններ է տեսնում, իսկ լավատեսը յուրաքանչյուր դժվարության դեպքում հնրարավություններ է տեսնում»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1740 | 0 | 0
Facebook